Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնապես խոշոր չափերի շորթում` բռնության սպառնալիքով. երկու անձ ձերբակալվել է

Մարտ 01,2016 23:22

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ: Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, երկու անձ ձերբակալվել է:

Փետրվարի 28-ին ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Ա.Բաբլոյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 21.40-ի սահմաններում, իր` Եղեգնաձոր քաղաքում գտնվող բնակարան են եկել 4 անձինք և  իրենից պահանջել 3 միլիոն ՌԴ ռուբլի գումար`  սպառնալով իր ու ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրել` սահմանված ժամկետում գումարը չտալու դեպքում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով  (բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելը):

Քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանցից 2-ի ինքնությունը, ովքեր մարտի 1-ն ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` հնարավոր մյուս մասնակիցներին հայտնաբերելու, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը հստակեցնելու, գործողություններն անհատականացնելու ուղղությամբ

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031