Լրահոս
Օրվա լրահոսը

Գրականագետ. «Սեւակից հետո ժամանակակից գրողներին չենք ճանաչում» (Տեսանյութ)

Մարտ 03,2016 14:26

«Այսօր պոեզիան կենտրոնացել է անհատների շուրջը, իսկ արձակ ժանրում ավելի հետաքրքիր ստեղծագործողներ են կան` Արամ Պաչյան, Հրաչ Սարիբեկյան, որոնք հետաքրքիր լուծումներով արձակ են ստեղծում»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ժամանակակից գրականությունն այսպես բնորոշեց գրականագետ Հասմիկ Հակոբյանը: Հիշեցնենք, որ մարտի 3–ը գրողների միջազգային օրն է:

Հասմիկ Հակոբյանի խոսքով` ներկայիս գրական դաշտը խառնիճաղանջ է, իսկ գրական գործընթացները դասակարգող գրականագիտական հոդվածներ նախկինի պես չեն գրվում. «Եթե վեց տարի առաջ կատարվում էր այդ պարբերականացումը, ապա այսօր գրականագիտական ամփոփումների բաց կա: Գրողը գրում է, հասարակությունը ընթերցում, բայց գրականագիտական ընթացքը համակարգել է պետք, նաեւ` սահմանել գաղափարական զարգացումները: Առանձին գրողներ շատ լավ են ստեղծագործում, բայց նրանց արժեվորելու համար գրականագիտական հոդվածներ են պետք»:

Գրականագետի դիտարկմամբ` ժամանակակից գրականության ընկալման գործում հասարակությունը հետ է մնում. «Դպրոցից հետո մենք չենք սովորում մտածել եւ ինքնուրույն տեսնել նոր բան: Դպրոցում մեզ սովորեցնում են Սիլվա Կապուտիկյանից մինչեւ Պարույր Սեւակ, եւ թվում է, թե այդպիսի հեղինակներից հետո ոչ մեկ չկա: Գուցե ժամանակակից գրականությունն ընկալելու համար առանձին դասընթացներ են պետք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Աղջիկ ջան, կարդում ենք ժամանակակիցներիդ: Կարող է Սևակից ուժեղ են գրում? Մեր կարդացած արդի մի քանի լավ գրողների մասին երևի դու տեղյակ էլ չես, այդպես գրականագետ չեն դառնա:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031