Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադուլ՝ Գյումրու գազալցակայաններում

Մարտ 05,2016 19:11

Քիչ առաջ Aravot.am-ին էր ահազանգել Գյումրու գազալցակայանի տերերից մեկը՝ տեղեկացնելով, որ  այսօր քաղաքի գրեթե բոլոր գազալցակայանները գործադուլ են հայտարարել:

Պատճառը, ըստ մեզ ահազանգողի, այն է, որ գազալցակայաններից մեկը գազի արժեքը շատ ցածր է դրել՝ ինքնըստինքյան գին թելադրելով մյուսներին, սակայն իրենք հաշվարկ են կատարել, այդ գնով հնարավոր չէ աշխատել:g

Գազալցակայանը, որտեղ ամենացածր գինն է գործում, այսպես ասած գծի հետեւ տանող ճանապարհին է, մեկ խորանարդը դրված է 155 դրամ, մյուս տեղերում մեկ խորանարդը՝ արժե 180 դրամ: Գազալցակայնների տերերը զարմացած են, թե ինչպես կարելի է աշխատել այդքան ցածր գնով: Առավոտից մեծ հերթեր են գոյացել այն միակ գազալցակայանում, որտեղ ցածր գին է գործում, մեր հարցին, թե ո՞ւմ է պատկանում այն, ասացին, որ ոչ մեկը չգիտի տիրոջը, ուղղակի լսել են, որ նա մայրաքաղաքից է:

Որոշ գյումրեցիների ասելով էլ, այն ունեցել է համասեփականատերեր, կիսով չափ պատկանել է շինարարական կազմակերպություններից մեկի ղեկավարին՝ Էդիկ Խաչատրյանին, կիսով չափ Բենոյենց Րաֆֆին, սակայն այն մեկ ամիս առաջ վաճառվել է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031