Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը

Մայիս 02,2016 11:38

Ապրիլի 30-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախաձեռնությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում անցկացվեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը:
2015-2016 ուսումնական տարում օլիմպիադայի տարածաշրջանային և մարզային փուլերը հաղթահարելուց հետո հանրապետական փուլ ներկայացան ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների 115 աշակերտներ:

Օլիմպիադայի մասնակից աշակերտները նույն օրը Մայր Աթոռի միաբան սարկավագների ուղեկցությամբ եղան Մայր Տաճարում և այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:
Արդյունքների հրապարակումից և գրավորների պարզաբանումից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում աշակերտներին հանձնվեցին դիպլոմներ ու գովասանագրեր:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031