Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ. «Ո՞վ է գլխից ձեռք քաշել, որ այդպիսի կատաղի մեղվի փեթակին ոտքով խփի»

Մայիս 03,2016 23:13

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.

«Այն, որ զորքերի և զինտեխնիկայի կուտակումներ կան Ադրբեջանում, դեռ չի նշանակում, որ ալիևավակաները կարող են կամ կհամարձակվեն ագրեսիվ գործողությունների անցնել:

Պնդմանս գլխավոր փաստարկն այն է, որ մենք այժմ մի քանի անգամ ավելի պատրաստ ենք ռազմական գործողությունների, քան ապրիլի 2-ին: Բացի զինտեխնիկայի և մարդկային ուժի քանակի աճից, տրամաբանական է, որ դիրքապահների զգոնությունն ու պատրաստվածությունն էլ է ավելի բարձր այժմ:

Հարց. ո՞վ է գլխից ձեռք քաշել, որ այդպիսի կատաղի մեղվի փեթակին ոտքով խփի:

Իսկ թե ինչու են կուտակումներ անում տաքգլուխները, պատասխանը փնտրեք քաղաքական ու քարոզչական դաշտում…»

Լուսանկարը`  Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031