Լրահոս
Օրվա լրահոսը

Ճկուն եւ գեղեցիկ պարանոցի գաղտնիքը

Մայիս 05,2016 13:30
paranoc

Երեկոյան վզի եւ ծոծրակի կատարած մեղմ շարժումներն ու մերսումը ձեզ կձերբազատի օրվա ձգվածությունից եւ մեծապես կնպաստի պարանոցի հանգստությանն ու ճկունությանը:

Գլուխը փոքր-ինչ թեքել դեպի առաջ եւ ձեռքերով բռնել ծոծրակը: Այս դիրքով մնալ 3 րոպե: Այնուհետեւ մատների ծայրով թեթեւորեն սեղմել ծոծրակը՝ սկսելով վերեւից մինչեւ ուսերը, ապա դարձյալ մատներով դեպի վերեւ մերսել:

Գլուխը թեթեւորեն դեպի ետ տանել եւ կրկին ձեռքերով բռնել ծոծրակը: Մնալ այս դիրքով 3 րոպե:

Անհրաժեշտ է նաեւ հաճախակի դիմակներ եւ տարատեսակ սնուցիչ քսուքներով պատել պարանոցը:

1 ձվի դեղնուցին խառնել 1 թեյի գդալ մեղր, 2 թեյի գդալ բուսական յուղ, 1 թեյի գդալ երիցուկի թուրմ, 15 միլիգրամ կամֆորայի սպիրտ եւ նույնքան վազելին: Պարանոցին դնել տաք թրջոց եւ դրանից անմիջապես հետո քսել այս քսուքը: Թողնել, որ այն ինքնուրույն ներծծվի եւ միայն 20 րոպե անց մաշկի վրա մնացած քսուքը մերսելով քսել:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
04.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031