Լրահոս
Օրվա լրահոսը

1 տարվա ընթացքում հավաստագրվել են 94 նորաստեղծ ՏՏ ընկերություններ, բացվել է մոտ 400 աշխատատեղ

Մայիս 05,2016 14:51

2015 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ է մտել «Տեղեկատվական տեխնոլոգիաների պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը: Համաձայն օրենքի`տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տարածաշրջանում մրցունակ դարձնելու նպատակով հավաստագրված ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններն ազատվում են շահութահարկից, ընկերության աշխատողների եկամտային հարկը սահմանվում է 10 տոկոս՝ անկախ աշխատավարձի չափից:

Սկսած 2015 թվականի ապրիլի 30-ից՝ 1 տարվա ընթացքում նշված օրենքի համաձայն հավաստագրվել են 94 նորաստեղծ ընկերություններ, բացվել է մոտ 400 աշխատատեղ, առկա են նաև ընկերություններ, որոնց հիմնադիրները հանդիսանում են օտարերկրյա քաղաքացիներ:

Նշված օրենքը հանդիսանում է պետության և մասնավոր հատվածի համագործակցության դրական արդյունքներից մեկը: Օրենքի հաջողվածությանը նպաստել է այն, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը օրենքը դեռ նախագծման փուլում նախապես մանրամասն քննարկել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների` մասնավորապես Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության հետ: Քննարկումների արդյունքներով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Գործարարության աջակցման գրասենյակի աջակցությամբ մշակվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը:

Ոլորտի առանձնահատկությունը, ուսումնասիրությունները և ոլորտում բացվող նոր ընկերությունների դինամիկան ցույց են տալիս, որ ոլորտի շատ մասնագետներ գերադասում են իրենց գործունեությունը դարձնել հրապարակային` այն տեղափոխելով իրավական /հարկման/ դաշտ, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպություններին դառնալ առավել ներկայանալի՝ հատկապես արտասահմանյան գործընկերների հետ գործարար կապեր հաստատելիս:

Օրենքով նախատեսված հարկային արտոնությունները նպաստում են նաև այլ կազմակերպություններում աշխատող ՏՏ մասնագետների կողմից նոր ստեղծվող ընկերությունների միջոցով սեփական գաղափարների իրագործմանը, նոր ծրագրերի մշակմանը, որոնք վերջիններս չէին կարող իրագործել՝ լինելով այլ ընկերության աշխատող: Արդյունքում իրագործվում են նոր գաղափարներ, ստեղծվում են նոր աշխատատեղեր և նոր մասնագետների համար ազատվում են հաստիքներ, ինչը նույնպես, իր հերթին, նպաստում է ոլորտի զարգացմանը և զբաղվածության ապահովմանը:

Համաձայն օրենքի` ՏՏ ոլորտի սկսնակ՝ մինչև 3 ամիս պետական գրանցում ունեցող ընկերությունները, մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը կարող են դիմել Հավաստագրման հանձնաժողովին՝ հավաստագիր ստանալու համար, իսկ հարկային արտոնությունները տրամադրվում են մինչև 2020 թվականի հունվարի 1-ը:

ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակը դեռևս 2014 թվականից ներգրավված է օրենքի մշակման աշխատանքներում և ներկայումս շարունակում է աջակցել օրենքի իրականացմանը և մոնիտորինգին:

Սույն նյութը ներկայացված է ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետ՝ իրավախորհրդատու Իզաբելա Հովհաննիսյանի կողմից, ով աջակցություն է ցուցաբերել օրենքի մշակման աշխատանքներին և մասնակցում է ՏՏ սկնակ ընկերությունների հավաստագրման հանձնաժողովի նիստերին:

 
ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031