Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր են գնացել տարեկան 1 միլիարդ դոլարից ավելի բանակին տրամադրվող գումարները». Գագիկ Սարուխանյան

Մայիս 05,2016 23:00

«Տարին մեկ միլիարդ դոլարից ավելի սպառազինությանն է գնացել պաշտպանության բանակին, ո՞ւր են այդ գումարները: Ի՞նչ ութսունականների զենքեր, հիմա այնպիսի բանակ պետք է ունենայինք, որ ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան դողար մեզանից»,- դժգոհում է ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

Նա առաջիկայում պատրաստվում է մեկնել Արցախ, ասում է՝ առողջական լուրջ խնդիրներն են պատճառը, որ դեռ չի հասցրել միանալ առաջին գծում իր մարտական ընկերներին:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող լարվածությանը՝ ազատամարտիկը նշեց լարվածության իր ընկալմամբ դրդապատճառները. «1994-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից դավաճանական ու Մոսկվայի թելադրանքով ստորագրված զինադադարի կնքման ժամանակ պետք է լիներ այս խանդավառությունը: Սրանք բթացրել էին մեր ժողովրդին, իբրեւ թե ավարտվել է, հարցը լուծվել է, ու սուտ, զգացմունքային ելույթներով: ԱԳՆ-ն իր քեֆով էր պտտվում աշխարհից աշխարհ, իրենց ծանոթներին նշանակում էին դեսպաններ, տեղի իշխանությունը թալանով էր զբաղված, հիմա աչքակապություն են անում մի քանի գեներալ ազատելով պաշտոններից ու հայտարարելով՝ տեսեք- տեսեք, մաքրում ենք համակարգը:  Ձուկը գլխից է հոտում, Սերժ Սարգսյանից է պետք սկսել: Եթե թալանով են  զբաղված եղել, դատեք, ասեք՝ ուր են փողերը: Բանակն ինչո՞ւ է այս վիճակում»:

Ինչ վերաբերում է սահմանին ադրբեջանական կողմից շարունակվող կուտակումներին, ազատամարտիկը նկատեց, որ դեռ կշարունակեն. «Քանի դեռ ոսոխը ծնկի բերված չէ, հայ իրականությունը խաղաղ կյանք չունի, մենք մշտապես պետք է դառնանք պետություն-բանակ: Այսօրվա բանակը չի արտահայտում մեր իրական հայկական բանակին հարիր խնդիրները, ժառանգել ենք Խորհրդային միության կասրության բանակի կմախքը:

Արդյունքում զինադադարից հետո մինչեւ այսօր այնքան երիտասարդ զոհվեց, որքան 90-ականներին 3-4 տարի տեւած պատերազմում:  Սա՞ էր սրանց փիլիսոփայությունը»:

Գագիկ Սարուխանյանի մեկնաբանմամբ, բանակում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ իշխանությունները չեն մտածել Հայաստանի մասին, մտածել են միայն իրենց անձնական գրպանի ու Կրեմլի հրահանգը կատարելու մասին. «Դատարկել Հայաստանը, հողերը հե՞տ տալ, այո՛, հետ տալ, մի քիչ հոգեբանական աշխատանք կտանենք, հետ կտանք, սրանք հայ չեն, հայերեն խոսողներ են ու ամենավտանգավոր թուրքի տեսակները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ամբողջովին կիսում եմ հեղինակի մտահոգությունը:Ամոթ թալանչիներին:Բոլորին՝ Ատյան:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031