Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Տեր-Թադեւոսյան. «Մեզ համար կորուստ է ցանկացած սանտիմետր, միլիմետր քառակուսի տարածքը, էլ ուր մնաց՝ հեկտարը». «Հրապարակ»

Մայիս 19,2016 10:43

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը որքան էլ ուզում են հանդիպեն, միեւնույն է, հանդիպումները ԼՂ խնդրի կարգավորման հարցում դեր չեն խաղալու, քանի որ երկուսն էլ տարբեր կերպ են պատկերացնում խնդրի լուծումը։ Եթե չկա տեսակետների ընդհանրություն, մերձեցում, չկա նաեւ կարգավորում»,- տեսակետ հայտնեց գեներալ-մայոր, արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

Սերժ Սարգսյանը Վիեննայից՝ Ալիեւի հետ հանդիպումից վերադառնալով, խոսեց մեր կողմից 800 հեկտար տարածք կորցնելու մասին, եւ ասաց, թե դա այնքան էլ մեծ տարածք չէ։ Մինչդեռ ապրիլի սկզբին խոսում էին 200-300 մետր կորստի մասին։

– Ես, որպես զինվորական, հայտարարում եմ՝ մեզ համար կորուստ է ցանկացած սանտիմետր, միլիմետր քառակուսի տարածքը, էլ ուր մնաց՝

հեկտարը։ Մեր պաշտպանական ուժերը պետք է ազատագրեն այն տարածքները, որոնք շարունակում են մնալ օկուպացված Ադրբեջանի կողմից, այլ ոչ թե նոր տարածքների կորստի հետ հաշտվի։ Փոխանակ Շահումյանի եւ

մյուս տարածքների ազատագրման հարց դնենք, հանգիստ խոսում ենք ունեցած կորստի մասին։ Ես առաջարկում եմ դիմել պաշտպանության

նախարարություն ու հարցել, թե ինչու էին մեզ հանգստացնում եւ ասում՝ ոչ մի տարածք չենք կորցրել։

Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց տարածքային կորստի մասին, երբ 100-ից ավելի զոհ եւ գրեթե ամեն օր սահմանին կանգնած զինվոր ենք կորցնում, ինչպիսի՞ն պիտի լինի Հայաստանի բանակցային օրակարգը։

– Որպեսզի Սերժ Սարգսյանն իրեն վստահ զգա բանակցությունների սեղանի շուրջ, պետք է հիշի, թե ինչ են մեզ ավանդել մեր նախնիները, եւ ինչում է մեր ազգի ուժը։ Ես, իհարկե, հարգանքով եմ վերաբերվում բոլոր կուսակցություններին ու ՀՀԿ-ին, որը նժդեհյան գաղափարախոսության կրողն է, եւ, հետեւապես, խորհուրդ եմ տալիս վերհիշել, թե ինչ էր ասում Նժդեհը մեր երկրի անվտանգության ապահովման մասին։ Իսկ ես իմ հերթին կասեմ, որ մշտապես կողմնակիցն եմ եղել այն դիրքորոշման, որ հարվածին պետք է ավելի ուժեղ հարվածով պատասխանել:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նաիրա says:

    Հարգելի Արկադի Տեր-Թադևոսյան, արժանի հայորդի, ցավոք ՀՀԿ-ն ոչ մի նժդեհյան գաղափարախոսության կրող էլ չէ, քանի որ Նժդեհը դավաճանաթյուն չէր քարոզում, իսկ ՀՀԿ-ն ազգադավների, թալանչիների մի խումբ է և ցավոք բավականին մեծ խումբ: Իսկ ՊՆ -ն էլ իր ստախոսությամբ և թալանով ետ չի մնում ՀՀԿ-ից: Այո թող երկրի նախագահը, ՀՀԿ-ականները, որ բավականին ակտիվ կերպով ստում են արդեն մեկ ամիս /կամ ճիշտ կլիներ ասել հենց իրենց կուսակցության ստեղծման իսկ օրից/, ՊՆ-ը և անձամբ Սեյրան Օհանյանը պատասխան տան ժողովրդին թե ոնց եղավ որ 800 հա նվիրեցին Ադրբեջանին, բաըց մենք կորուստներ չենք ունեցել:

  2. Մ.Գրիգորյան says:

    Հարգելի գեներալ. սիրելի Կոմանդոս. բա էդ անաստվածները Ձեզ չեն լսու՞մ: Ձեր կարծիքը հաշվի չե՞ն առնում:Ախր էդ մի բուռն է մնացել, դա՞ էլ կորցնենք: Առանց այդ էլ ցիր ու ցան ենք եղել: Տեղական ցեցը ներսից է ուտում, դարավոր ոսոխը դրսից:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031