Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Խոնարհվում եմ բոլորիդ առջև՝ հերոս ամուսիններ ունենալու և հերոս որդիներ լույս աշխարհ բերելու համար»

Մայիս 26,2016 19:01

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներն է հանձնել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի, զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի և զոհված ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի ընտանիքների անդամներին:

«Հանրապետության Նախագահի, ինչպես նաև Երևանի ավագանու առաջարկով որոշում կայացրեցինք բնակարաններ հատկացնել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների բոլոր այն ընտանիքներին, ովքեր դրա կարիքն ունեն: Իսկապես ցավը և վիշտը մեծ է: Զավակի, ամուսնու կամ հոր կորուստը ոչինչ չի կարող լրացնել, բայց մեր պարտքն է սատար կանգնել մեր զինվորների ընտանիքներին, լինել նրանց կողքին և մշտական ուշադրության կենտրոնում պահել: Ես խոնարհվում եմ բոլորիդ առջև՝ հերոս ամուսիններ ունենալու և հերոս որդիներ լույս աշխարհ բերելու համար: Մեր տղաների գործն անմահ է, և ես վստահ եմ, որ նրանց օրինակով դեռ շատ սերունդներ են կրթվելու և դաստիարակվելու», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել առաջնագծում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031