Լրահոս
Օրվա լրահոսը

Մենաշնորհը՝ օրենքով սահմանելու մասին. «Մի օր կջղայնանա, կորոշի, որ այդ գործը ինքն էլ չի անելու»

Մայիս 31,2016 14:09

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Հակոբ Ավագյանը մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, թե հնարավոր է` շաքարավազի մենաշնորհ ճանաչեն, բայց նաեւ նրա առաջ պայմաններ դնեն:

Հակոբ Ավագյանն ասաց, որ շրջանառության հարկ վճարող գերփոքր բիզնեսը ապահովել է հարկային եկամուտների 1 տոկոսը: Իսկ դա նշանակում է, որ պետական ապարատը, երբ տեսնում է, որ գերփոքր բիզնեսը կազմում է մոտավորապես 60 տոկոս, բայց իրենք ապահովում են 1-2 տոկոս հարկային եկամուտ, նշանակում է իրենք դերակատար չեն:

«Հետեւաբար, երբ մենք օրենքի տեսքով թույլ տանք լինի օրենքով սահմանված մենաշնորհ, մենք ամբողջ ազգով կախված ենք լինելու նրանից, թե այդ մարդը հարկ կվճարի՞, թե՞ չի վճարի: Կամ մի օր ինքը կջղայնանա, կորոշի, որ այդ գործը ինքն էլ չի անելու, նշանակում է երեք ամիս պետական բյուջեն լուրջ դիսբալանս է ապրելու: Այսինքն՝ եթե մեր հարկային եկամուտների 2 տոկոսն ապահովում է մոտ 60 հազար հարկատու, որը դիվերսիֆիկացված է, աշխարհը գնում է դրան:

Որ մեկի փակումից, մեկի բացումից, մեկի խռովելուց բյուջեն ռեզոնանս չապրի: Այսինքն՝ եթե մենք դրան չենք գնում, հակառակը՝ ասում ենք՝ փող կաշխատես, այսքան հարկ կտաս, ինքն էլ ասում է՝ կտամ, բայց մի օր որոշում է չտալ: Սա նշանակում է՝ ինքը հավասար է այն լիազորությունների, որը ցանկացած պահի կարող է ազդել պետական բյուջեի եկամուտների վրա, իսկ դա շատ լուրջ ցուցանիշ է»,- ասաց Հակոբ Ավագյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031