Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Շահբազյանը Ղրիմից գլխավոր մրցանակ է բերել

Հունիս 03,2016 17:52

Կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ իմ սեր» ֆիլմը, որ պատմում է փոքր մարդու մեծ ողբերգության մասին, Золотой Витязь միջազգային կինոֆորումի գլխավոր մրցանակին է արժանացել:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը, այս տարի Ղրիմում անցկացված փառատոնին ներկայացված են եղել, իր բնորոշմամբ՝ բավականին ուժեղ ֆիլմեր: «Համենայնդեպս, ես փառատոնի կեսին հասա, ինչքան որ հասցրի մրցութային ֆիլմեր նայել, բոլորն էլ շատ ուժեղ էին, դրա համար էլ մրցանակս, այն էլ՝ ոսկի, շատ անսպասելի էր: Փառատոնը 25-րդ անգամ էր անցկացվում, շատ հին է»,- հայտնեց Արամ Շահբազյանը:

Moskvich Նրա վկայությամբ՝ հանդիսատեսը դահլիճից դուրս է եկել հուզված, արցունքն աչքերին. «Ֆիլմիս սինքրոն թարգմանություն էր գնում, որից ես շատ դժգոհ էի, որովհետեւ թարգմանությունը կոտրում է ֆիլմի տրամադրությունը: Այնպես որ, վստահ էի, որ դա ֆիլմի կատարյալ տապալումն է: Դրսում ինձ համար դժգոհ սպասում էի, մեկ էլ հանդիսատեսը դուրս եկավ ու տառացիորեն «հարձակվեց» վրաս: Հանդիսատեսին մի կողմ թողնելով, ասեմ, որ ընդհանրապես մրցանակի հույս չունեի»:

Ռեժիսորը նշեց, որ կինոփառատոնի կազմակերպիչներն իրեն ասել են, որ վերջին անգամ հայկական ֆիլմ իրենց փառատոնին շատ տարիներ առաջ է մասնակցել, ու այլեւս հայտեր չեն եղել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930