Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը կրկին մերժեց Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու փաստաբանի միջնորդությունը

Հունիս 06,2016 21:44

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունն այսօր դատարանը մերժեց:

Հիշեցնենք, որ փաստաբան Հայրապետյանը  Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու  միջնորդություն է ներկայացրել: Իսկ դատարանը մերժեց՝ այն անհիմն համարելով:

Այսօր դատարանում ցուցմունք տվեց գործով տուժող Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանը, բայց, քանի որ արդեն աշխատանքային ժամը մոտենում էր ավարտին, դատարանը հետաձգեց նիստը մինչեւ հունիսի տասնչորսը: Գեղամ Խաչատրյանի հարցաքննությունը կշարունակվի հունիսի տասնչորսին:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կատարելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930