Լրահոս
Օրվա լրահոսը

Բեթթիի նոր տեսահոլովակը

Հունիս 07,2016 23:21

«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) հունիսի 7-­ին Armenia Marriott հյուրանոցում երկրպագուներին ներկայացավ «New Generation» պատանեկան հեղինակային նախագծի համանուն երգի տեսահոլովակով:

Պատանիների խնդիրները բարձրաձայնելու կոչով հանդես եկող 13-ամյա Բեթթին իր մշակած «New Generation» նախագծում ներառել է նաև «New Generation», «Betty World» և «Victory dance» երգերը, որոնց միջոցով նպատակ ունի մեծացնելու սերը կյանքի, աշխարհի, հայրենիքի, ընկերների նկատմամբ:

Նա նաև ցանկանում է, որ հունիսի 7-ը հռչակվի Պատանիների տոն. «Երեխաներին ու մեծերին նվիրված տոներ շատ կան: Լավ կլինի, որ պատանիները նույնպես ունենան իրենց տոնը: Հույս ունեմ, որ բոլորն այն կընդունեն»,­- շնորհանդեսի ժամանակ ասաց Բեթթին:

Նշենք, որ «New Generation» նախագծի վրա աշխատել են Մարտին Միրզոյանը, Արեն Բայադյանը, Ավետ Բարսեղյանը, Վահրամ Պետրոսյանը, Ալիս Դարբինյանը, Նարեկ Ստամբոլցյանը, Ջեորջ Բրեյնշեյքերը, Գարիկ Պապոյանը, Արտյոմ Աբովյանը, Արամ Նիկոլյանը, Քրիստինա Հովակիմյանը և Դեմուելը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930