Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի պաշտամունքը (ֆոտոշարք եւ տեսանյութ). Varlamov.ru

Հոկտեմբեր 08,2015 13:06

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն էր: ՌԴ ղեկավարը դարձավ 63 տարեկան: Varlamov.ru-ի փոխանցմամբ՝ չնայած նրան, որ Պուտինը մի քանի անգամ ակնարկել է, որ տոներ, ինչ-որ հանդիսություններ, անձի պաշտամունք կամ նվերներ չի ցանկանում, ազգային սիրո «բերանը հնարավոր չէ փակել»:

«Պուտինի ծննդյան օրը դեռ ազգային տոն չէ, սակայն դա միայն պաշտոնապես: Այսպես կոչված հայրենասերները հերթ են կանգնում, որպեսզի շնորհավորեն նախագահին եւ նրան սիրո խոստովանություն անեն: Այս երգը չես խլացնի եւ չես սպանի: Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց հոկտեմբերի 7-ը հանգստյան օր կլինի, իսկ քաղաքների կենտրոնական փողոցներ կփակվեն, որպեսզի հանդիսություններ իրականացվեն»,- նշված է Իլյա Վառլամովի հոդվածում:

Հեղինակը ի մի է բերել Վլադիմիր Պուտինի երեկ ստացած մի քանի նվերներ:

Պուտինն իր ծննդյան օրը հոկեյ է խաղացել Սոչիում: Նրա թիմը 8:2 հաշվով հաղթել է: Խաղից հետո մրցակիցները Պուտինին նվիրել են Նիկաս Սաֆրոնովի նկարը, որում նախագահը պատկերված է հոկեյիստի հագուստով:

Putin Hockey

Ռուս երգիչ Տիմատի (Тимати) Սաշա Չեստի հետ «Իմ լավագույն ընկեր Վլադիմիր Պուտինը» անունով երգ է գրել եւ Կարմիր հրապարակում տեսահոլովակ են նկարել:

Մի մուլտիպլիկատոր նույնպես երգ է ձայնագրել եւ տեսահոլովակ է նկարել:

Ինչպես միշտ առանձնացրել է Չեչնիան: Այդ երկրի ֆուտբոլային դաշտերից մեկում Պուտինին նվիրված շնորհավորանքով պաստառ է բացվել:

Putin Football

«Caviar» ընկերությունը ոսկուց եւ տիտանից պատրաստված 63 iPhone է թողարկել, որոնց վրա Պուտինի նկարն է պատկերված: Այդ iPhone-ները 199.000 ռուբլի արժեն:

Putin iPhone

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031