Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է քվեարկել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը. ընդունվեց Թուրքիային քննադատող զեկույցը

Հունիս 22,2016 22:33

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների 96 «կողմ» 24 «դեմ», 10 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Թուրքիայում» զեկույցը:

Այստեղ քննադատության է ենթարկվում խոսքի ազատության վիճակը Թուրքիայում, շեշտադրվում է ժողովրդավարության ապահովման ոլորտում խնդիրների, հետապնդումների հարցերի հրատապ լուծումը: Ընդունված զեկույցում քննադատության է ենթարկվում այն, որ բազմաթիվ պատգամավորներ զրկված են անձեռնմխելիությունից, որ հարյուր հազարավոր կայքեր արգելափակված են:

Հետաքրքրական է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության քվեարկության պատկերը: Մասնավարոպես «կողմ» են քվեարկել ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդամներից ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Սամվել Ֆարմանյանը: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «դեմ» են քվեարկել զեկույցին:

Նշենք, որ զեկույցի քննարկումը տևեց բավականին երկար` չորս ժամ: Հատկապես թեժ էր ներկայացված փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը: ԵԽԽՎ Թուրքիայի պատվիրակության անդամները, որոնց թվում է նաև հայազգի Մարգար Եսայանը ամեն ինչ անում էին, որպեսզի զեկուցից հանվի Էրդողանի որդու անունը, որն ընդգրկված է  «2013-ի դեկտեմբերի 17-ին և 25-ին կոռուպցիոն դեպքերի բացահայտումը…» հատվածում, սակայն այդ փոփոխությունները մերժվեցին:

Նշենք, որ զեկույցը ենթադրում է, որ Թուրքիան լինելու է ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում: Սահմանված է, որ 2017-ին Թուրքիան պետք է ներկայացնի հետմոնիտորինգային զեկույց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Այստեղ գուցե իրենք բացատրեն,թե ինչպես՞ էն թուրք-ազերիների հետ հայտնվել նույն խրամատում,կամ բարիկադների նույն կողմում…իսկական սարսափ-մուլտֆիլմի թեմա…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930