Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. Ժիրայր Սեֆիլյանը Սասունցի Դավիթը չէ

Հունիս 27,2016 17:15

«Մի հոգին Սասունցի Դավիթը չի, որ «թուր կեծակիով» գնա ազատագրի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի` ապրիլյան պատերազմում հայկական կողմի կորցրած 800 հեկտար տարածքն ազատագրելու հայտարարությանը: «800-ը ազատագրեց, կարելի է հասնել Բաքու. էլ ինչո՞ւ կանգնել որ: Այսինքն՝ սա մի քիչ այլ ոլորտից է»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության եւ կալանավորման մասին ՀՅԴ-ական գործիչն առայժմ գնահատական չի կարող տալ, գործի նյութերին ծանոթ չէ ու չի կարող ասել` հանցակազմ կա՞, թե՞ չկա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930