Լրահոս
Օրվա լրահոսը

Վկան պատմեց, որ Գեւորգ Սաֆարյանը հարվածել է ոստիկանին. Ա1+ (Տեսանյութ)

Հունիս 28,2016 18:22

«Նոր Հայաստան»  հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանին զարմացնում է իր գործով որպես վկա հարցաքննվող ոստիկանների ցուցմունքները:   «Փաստացի տալիս են այսպիսի ցուցմունք, մենք տեսանք, որ Գեւորգ Սաֆարյանը խփեց Գեղամ Խաչատրյանին, մնացած ոչ մի բանը չենք հիշում: Ոչ հիշում են դրանից առաջ ինչ տեղի ունեցավ, ոչ հիշում են դրանից հետո ինչ տեղի ունեցավ»,- հայտարարեց Գեւորգ Սաֆարյանը:

Այսօր դատարանում շարունակվեց Ամանորի գիշերը Ազատության հրապարակում ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստը: Դատարանում հարցաքննվում էր վկա ոստիկան Վաղինակ Մինասյանը: Նա պատմեց, որ Գեւորգ Սաֆարյանը հարվածել է ոստիկանին: Սակայն չէր հիշում, թե Գեւորգ Սաֆարյանը  ինչ դիրքում էր գտնվում հարվածելիս:

«Այնպիսի տպավորություն է, որ վկայի հիշողության մեջ միայն Գեւորգ Սաֆարյանի ձեռքն է, ձեռքից այն կողմ չի հիշում,  ինչ է կատարվել: Վկաները տալիս են ակնհայտ սուտ եւ հորինված ցուցմունքներ, ինչով էլ պայմանավորված է իրենց չհիշելը»,- ավելացրեց նա:

Գեւորգ Սաֆարյանն այսօր առարկեց նաեւ  դատախազի գործողությունների դեմ՝ նշելով, որ հուշում է, թե  ինչ պատասխանի վկան, այնուհետեւ առարկեց  դատավոր Մնացական Մարտիրոսյանի գործողության դեմ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930