Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ նշանով մեքենան քշել են ճանապարհը փակած տավուշցիների ուղղությամբ

Ապրիլ 21,2024 19:20

Տավուշի մարզում բախում է տեղի ունեցել ԵԿՄ մեքենայի ուղեւորների եւ ճանապարհը փակած տավուշցիների միջեւ։ ԵԿՄ նշանով մեքենան փորձում էին քշել ճանապարհը փակած մարդկանց ուղղությամբ։ Տավուշցիները ուժով փորձում էին մեքենան հեռացնել տարածքից։ Մեքենայի ուղեւորներից մեկը դուրս եկավ ու ցատկեց մարդկանց մեջ, տեղի ունեցավ ծեծկռտուք։ Մարդիկ քարերով կոտրեցին մեքենայի ապակիները։

«Այսքան ոստիկան այստեղ, բախում են թույլ տալիս»,- հայտարարեց ճանապարհը փակած անձանցից մեկը։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի բնակիչները երեկ եւ այսօր փակել էին Երեւան-Նոյեմբերյան ճանապարհը՝ բողոքելով Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ, ըստ որի՝ «նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը»:

Ոստիկանների գործողությունների միջոցով ճանապարհը բացվեց։ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930