Լրահոս
Օրվա լրահոսը

NASA-ի հայազգի աշխատակից. «Ուսումնասիրում եմ Արեգակի ինտիմ կյանքը»

Հուլիս 01,2016 23:20

NASA-ի (National Aeronautics and Space Administration, հայերեն` Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն), աշխատակից, հայազգի աստղաֆիզիկոս Վլադիմիր Հայրապետյանը Հայաստանում է:

Aravot.am-ի հետ զրույցում գիտնականը հայտնեց, որ հուլիսի 4-ին ժամը 12-ին զեկուցում է կարդալու Բյուրականի աստղադիտարանում իր ուսուցչի` Վիկտոր Համբարձումյանի աշխատասենյակում: Նա ներկայացնելու է իր տեսությունը Երկիր մոլորակի եւ Արեգակի առնչությունների համատեքստում եւ խոսելու է այն մասին, թե ինչպես կյանքն առաջացավ Երկրի վրա, ու մագնիսականորեն չափազանց ակտիվ աստղ Արեգակն ինչպես նպաստեց դրան:

«Ես միշտ կատակով ասում եմ, որ հայերը սիրում են ազգականներով հետաքրքրվել, այնպես որ, հիմա ինքս էլ  զբաղված եմ  Արեգակի ազգականների ուսումնասիրությամբ: Փորձում եմ վերաստանալ մեր Արեգակի ինտիմ կյանքը 4 մլրդ տարի առաջ: Արեգակը  եղել է շատ երիտասարդ, ոչ հանգիստ աստղ, բռնկումներ է ունեցել, ու դա շատ լավ էր: Հենց դա հնարավորություն տվեց, որ Երկրի վրա կյանք սկսվի, որովհետեւ կյանքի համար էներգիա է պետք: Իսկ եթե էներգիա չկա, կյանքը հրաշք է թվում»,-ասում է հայազգի աստղաֆիզիկոսը:

Գիտնականի հետ հարցազրույցը` Հայաստանում տնտեսական ներուժի զարգացման, գիտության ազատականացման եւ այլ թեմաների վերաբերյալ` «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ 

 Լուսանկարը` Վլադիմիր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031