Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրիշ ազգերի նկատմամբ որևէ բան չունեմ, բայց ի՞նչ է՝ հնդիկները քաղաքի կենտրոնում հավաքվեն, մենք էլ գնանք Աշտարակի կողմերում գիտություն ու կրթություն զարգացնենք»․ Աշոտ Մելքոնյան

Ապրիլ 03,2024 22:22

«Երբ առաջին անգամ այս դահլիճ ոտք եմ դրել լաբորանտի կարգավիճակով՝ երկչոտությամբ, վախվորած, որովհետև խոսքը ԳԱԱ մասին էր։ Այսօր ակադեմիկոսի կարգավիճակով չեմ կարող պատկերացնել, որ մենք պիտի խոսենք մի բանի մասին, որ Ակադեմիան կարող է վաղը չլինել։ Սա ուղղակի մարդու ուղեղում չի տեղավորվում»,-ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

Նա ասաց, որ բազմաթիվ անգամներ նախորդ ու ներկա իշխանությունների ժամանակ բարձրացրել է հարցը՝ ի՞նչ եք ուզում գիտությունից, գիտությունն ավանդական, պահպանողական ոլորտ է, գիտությունը չի կարելի քանդուքարափ անել և պահանջել նրանից այն, ինչ արագ տեմպերով հնարավոր չէ։ Խոսելով ակադեմիական քաղաքի մասին՝ Աշոտ Մելքոնյանն ասաց․ «Ստեղծեք այդ ակադեմիական քաղաքը մենք կգանք, կտեսնենք լողավազանները, մարզադաշտերը՝ կանաչապատ, գեղեցիկ, Մասիսն էլ կերևա, ինչպես ֆիլմում է ցույց տրվել, կապրենք ու կաշխատենք այդ շենքերում։ Բայց ես թերահավատ եմ այս հարցում»։

Անդրադառնալով 2027-ի հունվարի 1-ից իրենց չֆինանսավորելու սպառնալիքին՝ Աշոտ Մելքոնյանը դա համեմատեց Ստալինի այն քայլի հետ, որ այնքան բարձրացրին հարկերը, որ գյուղացին մտավ կոլտնտեսություն․ «Եթե այդ տարբերակով ուզում են ակադեմիական ինստիտուտները միացնել բուհերին, դա նշանակում է, որ Ակադեմիան ուղղակի վերացնում են, որը ստեղծել են Հովսեփ Օրբելին ու Վիկտոր Համբարձումյանը։ Ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանի հետ մտնում էինք այս շենք, գլխարկը հանում, ասում էր՝ գլուխ եմ խոնարհում Ակադեմիայի առաջ՝ որպես մի կաճառի, որը մեր ազգային արժեքներից մեկն է»։

Աշոտ Մելքոնյանն ասաց՝ ակադեմիական քաղաք ՀՀ-ում գոյություն ունի՝ Երևանի օղակաձև այգու շրջակայքում, որի կենտրոնում էլ Երիտասարդական մետրոն է ու ասաց․ «Ուրիշ ազգերի նկատմամբ որևէ բան չունեմ, բայց ի՞նչ է՝ թող հնդիկներն ավելի շատ քաղաքի կենտրոնում հավաքվեն, մեր շենքերն էլ մենք ազատենք, գնանք Աշտարակի կողմերում գիտություն ու կրթություն զարգացնե՞նք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930