Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը ՌԴ

Հուլիս 09,2016 19:55

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոց: Վարչապետը շրջայց է կատարել ամրոցով, ծանոթացել նրա պատմությանը: Հովիկ Աբրահամյանը և Մաքսիմ Սոկոլովը ներկա են գտնվել  կեսօրի ավանդական համազարկին, որի արձակման պատիվը տրվել է Հովիկ Աբրահամյանին: ՀՀ կառավարության ղեկավարը նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, ներկա գտնվել զինվորական շքերթին:

st peterburg

Այնուհետև վարչապետ Աբրահամյանն այցելել է Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական Կամսկի այգի՝ ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ երգահանի հիշատակին:  Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում  Կոմիտասի հուշարձանի բացումը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: 3,3 մետր բարձրությամբ և 1,7 մետր պատվանդանով Կոմիտասի գրանիտե հուշարձանի հեղինակը Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի դոցենտ Լևոն Բեյբությանն է, ճարտարապետը՝ Մաքսիմ Աթայանցը:

hovik abrahamyan komitas

Հովիկ Աբրահամյանն այցելել է նաև Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա իր խոսքում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, տնտեսական իրավիճակին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, պատասխանել է մեր հայրենակիցներին հուզող բազմաթիվ հարցերի:

hovik abrahamyan

Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Սանկտ Պետերբուրգի մեր հայրենակիցներն իրենց ծավալած հասարակական, տնտեսական, մշակութային գործունեությամբ բարձր են պահում հայ ազգի հեղինակությունը և մեծ ներդրում ունեն Ռուսաստանի զարգացման գործում:

hovik abrahamyan2

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031