Լրահոս
Օրվա լրահոսը

Անմեղսունակ անձը սահմանագոտում գրքեր է գողացել

Հուլիս 23,2016 13:58

Տավուշի մարզի  սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Գ. Ա.-ին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2016թ. ապրիլի 13-ի երեկոյան ապօրինի մուտք է գործել Աշոտ Հովհաննիսյանին պատկանող առանձնատուն եւ գողացել 5 հատ գիրք, գորգանման ծածկոց եւ ապակյա տարա: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական կենտրոնի՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

Դատարանում նրա շահերը պաշտպանում է  հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արմեն Ադամյանը: Նրանից տեղեկացանք, որ իր պաշտպանյալը անմեղսունակ է, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 27-ին  կայանալիք նիստում կքննարկվի նրա հանդեպ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031