Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հովհաննիսյանի դեմ ցուցմունք են տվել երկու ոստիկաններ. «Հետք»

Օգոստոս 06,2016 20:10

Հուլիսի 30-ին իր բնակարանից բերման է ենթարկվել «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը և Քննչական կոմիտեում ձերբակալվել: Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը, նա այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Հովհաննիսյանի փաստաբան Հովիկ Արսենյանը երեկ է տեսակցել իր պաշտպանյալին, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար: Փաստաբանի խոսքով, այս պահին Դավիթին միայն մտահոգում է այն հանգամանքը, որ իր նկատմամբ հետապնդում է տեղի ունենում ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարթությունում:

Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: Փաստաբանը ծանոթացել է գործի հանգամանքներին: Մեղադրանքի երկու էջ նյութերում նկարագրվում է դեպքի մանրամասները և միայն մեկ տողով, վերջում նշվում ՝ Դավիթ Հովհաննիսյանը մասնակցել է զանգվածային անկարգությունների: Հովիկ Արսենյանը պարզել է, որ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք են տվել երկու ոստիկաններ:

«Նրանք նշել են՝ բախումների ժամանակ ճանաչեցինք ցույցի մասնակից Դավիթ Հովհաննիսյանին: Պատկերացնում եք, այս ժամանակահատվածում այսքան տեսանկարահանումներ են եղել, և, երբ համադրում ես փաստերը, անկհայտ է՝ Հովհաննիսյանը որևէ գործողություն չի կատարել, անգամ երբ սկսվել են Սարի թաղի խժդժությունները, դեպքի վայրից նա հեռացել է: Բայց հանկարծ երկու ոստիկան ցուցմունք է տալիս, թե անկարգությունների ժամանակ ճանաչեցինք Հովհաննիսյանին»,-«Հետք»-ի հետ զրույցում նշել է Արսենյանը:

Փաստաբանը շեշտում է՝ ինչպես յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, իր պաշտպանյալը ևս իրավունք ուներ մասնակցելու խաղաղ երթի, և այդ հանգամանքը նրան ձերբակալելու պատճառ չպետք է հանդիսանար: Արսենյանը իշխանություններին հորդորում է ողջամիտ գտնվել և իրավիճակը մեղմելու նպատակով ազատ արձակել քաղաքական հետապնդման արդյունքում ձերբակալված անձանց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031