Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆանտաստիկ պայքար Հակոբ Մկրտչյանի եւ Դավիթ Հովհաննիսյանի միջեւ

Փետրվար 19,2024 00:10

Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ընթացիկ օրը եզրափակեցին տղամարդկանց 96 կգ քաշայինները, որտեղ գերազանց հանդես եկան Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Դավիթ Հովհաննիսյանը եւ Հակոբ Մկրտչյանը, որոնք էլ միմյանց միջեւ վիճարկեցին ոսկե եւ արծաթե մեդալների ճակատագիրը։

Պոկում վարժությունից հետո Դավիթը 169 կգ-ով արժանացավ փոքր ոսկե մեդալին, իսկ Հակոբը 166 կգ-ով տիրեց փոքր արծաթին։ Առավել հետաքրքիր անցավ թիմակիցների միջեւ պայքարը հրում վարժությունում։ Առաջին եւ երկրորդ մոտեցման ժամանակ Հակոբն ու Դավիթը հաջորդաբար բարձրացրին  200 եւ 205 կգ կշռող ծանրաձողը։ Ամեն բան որոշվելու էր երրորդ մոտեցման ժամանակ։ Մկրտչյանը սանձեց 209 կգ եւ մեկ կիլոգրամով շրջանցեց Հովհաննիսյանին։ Իսկ վերջինին չհաջողվեց մոտեցումները եզրափակել 210 կգ-ով։

Այսպիսով, երկամարտի 375 կգ-ով Հակոբ Մկրտչյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը 374 կգ-ով դարձավ արծաթե մեդալակիր։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829