Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո Եղնուկյանը՝ խղճի բանտարկյալ». Արմեն Մարտիրոսյան. (Տեսանյութ)

Օգոստոս 25,2016 22:35

«Ակնհայտ է, որ «Սասնա ծռերին» աջակցության մասին խոսք լինել չի կարող: Իշխանությունները հնարավորինս ապօրինի եղանակով փորձում են  ակտիվ քաղաքացիներին, դերակատարներին մեկուսացնել, ինչը եւ իրականացվում է»,- այսօր գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ Aravot.am-ին ասաց Արմեն Մարտիրոսյանը,- «Եթե նույնիսկ նրան չհամարենք քաղբանտարկյալ, ապա նա խղճի բանտարկյալ է, որովհետեւ ինքը որպես ընկեր իրենց հետ հեռախոսազրույցի համար կալանավորվել է»:

Նա նաեւ քաղաքական որոշում համարեց դատարանների այն որոշումները, որոնց համաձայն նույն մեղադրանքով կալանավորված անձանց մի մասի խափանման միջոցը փոխեցին գրավի դիմաց, մյուս մասինը՝ ոչ: Բայց չկարողացավ պարզաբանել նման որոշման պատճառը, ասաց՝ իշխանությունը խտրականություն է դրսեւորում, այդ թվում իր եւ նույն մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի դեպքում:

akcia

Ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կազմակերպված բողոքի ակցիային այսօր մասնակցում էր նաեւ «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը:

Ara Papyan

«Կարո Եղնուկյանը կալանավորված է քաղաքական դրդապատճառներով, ու քանի դեռ դատարանը չի որոշել, որ Կարո Եղնուկյանը մեղավոր է, նա անմեղ է: Հետեւաբար, կարելի էր առնվազն փոխել խափանման միջոցը»,- ասաց Արա Պապյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031