Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԲ ղեկավարների տներում խուզարկությամբ առգրավվել է որսորդական հրացան, գազային ատրճանակ, զրահաբաճկոնի պարագաներ, բջջային հեռախոսներ

Ապրիլ 02,2024 23:10

ԱԺԲ խորհրդի անդամ Կարո Եղնուկյանը Aravot.am-ին պատմեց, թե ԱԺԲ -ի ղեկավարների տներում և գրասենյակներում իրականացված խուզարկություններով իրավապահներն ինչ են հայտնաբերել:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ խուզարկությամբ առգրավվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, առարկաներ, այդ թվում՝ ռազմական նշանակության, որոնց օրինականությունը ստուգելուն, ինչպես նաև հետագա այլ քննչական գործողություններ կատարելուն ուղղված գործընթացները շարունակվում են

«Պատերազմի ժամանակ իմ միջոցներով 1500 զրահաբաճկոն եմ կարել տվել ու հասցրել առաջնագիծ, մի հատը մնացել էր մեր տանը, այն էլ տղայինս էր, դա են առգրավել ու դիտարկում են զինամթերք: Բայց ժիլետը, որը վաճառում են Երեւանի բոլոր խանութներում, ինչո՞վ է իրենից վտանգ ներկայացնում, որ առգրավել են: Մեկի տնից որսորդական զենք են վերցրել, մյուսի տնից գազային զենք, որը օրինական է եղել, իրավունք ուներ ունենալու, բայց եթե իրավունք էլ չունենար, գազային զենքը չի համարվում մարտական: Պատերազմի ժամանակ ՌԴ-ից զրահաբաճկոնի մեջը դրվող մետաղական մատերիալն էի գնել, որ տեսնեմ՝ կարո՞ղ ենք Հայաստանում ընդօրինակել ու արտադրել, այդ նմուշները փորձարկել էինք այստեղ, բայց այն որակի չէին ու Հայաստանում արտադրվում էր կերամիկայից, որը իմ գնած օրինակից մի տասը անգամ ավելի որակով էր ու թեթեւ քաշով: Իմ գնած այդ օրինակներն էլ առգրավեցին»,- պատմեց Կարո Եղնուկյանը:

Նրա խոսքով, իրենց գրասենյակում խուզարկության ժամանակ չեն հայտնաբերել զենք-զինամթերք, բացել են սեյֆը ու այնտեղ եղած գումարն են առգրավել:  Ըստ Եղնուկյանի՝ այդ գումարը արցախցիների օգնությունն էր:

Առգրավվել են նաեւ ԱԺԲ բոլոր ղեկավարների բջջային հեռախոսները:

Հիշեցնենք, որ ԱԺԲ ղեկավարների տներում խուզարկությունները սկսվեցին Նոր Նորքի բաժնի վրա զինված հարձակումից հետո:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930