Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների երդմնակալությունը

Օգոստոս 27,2016 15:44

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել երդման արարողություն, որին մասնակցել են 2016թ.-ին ռազմական համալսարան և արտերկրի ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտները:

Կուրսանտներին շնորհավորել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը՝ մաղթելով նրանց հաղթական երթ թե´ ուսումնառության, թե´ հետագա զինվորական ծառայության ընթացքում: «Բարի երթ ձեզ, սիրելի կուրսանտներ, արդյունավետ ուսումնառություն և բարի ծառայություն՝ ի փառս Հայաստանի Հանրապետության: Եվ թող ձեզ ոգեշնչեն հայ զենքի փառահեղ հաղթանակները, թող աներեր լինի ձեր բազուկը, իսկ այսօր ստացած զենքով նաև թող գծվի ու ամրագրվի մեր օրերի քաջերի նոր սահմանը»,-կուրսանտներին ուղղված ողջույնի խոսքում նշել է Դավիթ Տոնոյանը:

Այս տարի ռազմական համալսարանի կուրսանտների շարքերը համալրել են նաև իգական սեռի 11 ներկայացուցիչներ, ովքեր ուսումնառության ավարտին կհամալրեն ՀՀ զինված ուժերի սպայական կազմը:

Ռազմական համալսարանում տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո կուրսանտները Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել են զինվորական ուխտի և մոմավառության արարողությանը:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031