Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական խայթոց Գյումրիում՝ ցուցապաստառի տեսքով

Սեպտեմբեր 19,2016 12:43

Այսօր Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակից 100 մետր հեռավորության վրա, ՌԴ հյուպատոսարանի մոտակայքում հայտնվել է մի ցուցապաստառ՝ նարդու զառերով, որի տակ գրված է «Հաջողության բանաձևը» ( տես լուսանկարում):

Գյումրեցիների ենթադրմամբ, սա արել են ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանի  քաղաքական հակառակորդները. բանն այն է, որ ԲՀԿ թեկնածուն իր քարոզարշավի ընթացքում հաճախակի է խոսում հաջողությունների գրավականների իր փորձից: Նրա քաղաքական հակառակորդներն էլ  բավական մեծ գումար են ծախսել՝ նրան անցյալի դրվագներից ինչ-որ բան հիշեցնելով: Գյումրեցիների ասելով, նման մտքի թռիչք ու սև PR-ի չտեսնված դրսևորում կարող էր լինել միայն Գյումրիում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Բ.Գ. says:

    Է ինչ, շատ լավ է, հա հենց հաջողության բանաձեւ է, ու ինչ? հո, քաղաքական անբարայոկանություն է չէ, հո կուսակցությունից կուսակցություն թռնել չէ, հո Աշոտ Մանուչարյանի ասած ՝քաղաքական ոգմիկություն չէ՚, գոնե խաղ է, որը պահանջում է ուղեղ

  2. Քավոր says:

    Բալասանյանի ձեռագիրն է:Բա քո Ոգիների ու Ալիանսի ճղճիմ կամակատարներիտ վրայով պաստառ ինչու՞ չես անում:Մի հատ մեծ օճառ նկարի ու դիր քաղաքպետարանի վրա:հա,մեկ էլ կոշիկի ռաժոկ,ով հեշտ ներթափանցեն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930