Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծուռ» Մարտիրոս Հակոբյանի որդին ստացել է կասկածյալի կարգավիճակ

Սեպտեմբեր 28,2016 22:22

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ  Մարտիրոս Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը երեքշաբթի՝ սեպտեմբերի 27-ին ձերբակալվել է:

Aravot.am-ին փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ ներգրավվել է որպես Կարեն Հակոբյանի պաշտպան. «Նա երեկվանից ձերբակալված է «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում»:

Նա հավելեց, որ Կարեն Հակոբյանը ստացել է կասկածյալի կարգավիճակ:

Հիշեցնենք՝ Մարտիրոս Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել  քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930