Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանք բոլորը ժամանակին մեր հետ միասին են եղել, եւ էսօր խոսում են ատկատների մասին». Գալուստ Սահակյանը քննադատում է

Սեպտեմբեր 29,2016 13:19

«Այսօր խորհրդարանում՝ մանավանդ վերջին նիստում բոլորը խոսում էին ատկատների, կաշառակերության, ամեն ինչը ոչնչացնելու մասին: Եվ էսպես նայում, նայում էի, տեսա հետեւյալը՝ սրանք բոլորը ժամանակին մեր հետ միասին եւ ընդհանրապես  եղել են իշխանության մեջ, եւ էսօր խոսում են ատկատների մասին»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ակնարկելով ԲՀԿ-ականներին:

Լրագրողները ճշտեցին՝ ուզում եք ասել՝ իրենք էլ են մասնակից եղել ատկատներին, գողությանը՝ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Չեմ ասում, էդ մյուս բաները դուք որոշեք: Ես ավելի մեծ բան ակնարկեցի, դուք ավելի փոքր բան կռահեցիք»:

Հարցին՝ այսինքն, պիտի լռե՞ն, եթե ժամանակին ձեզ հետ եղել են այդ ամեն ինչի մեջ՝ նա պատասխանեց. «Բացատրեմ նորից՝ որեւէ նորմալ մարդ չի ասում դրա մասին, խոսում են նրանք, ովքեր եղել են իշխանության մեջ: Եվ հիմա ես մտածում եմ՝ բայց ես ո՞նց չեմ տեսել էդքան բաները, որ սրանք խոսում են ատկատներից, մյուս բաներից: Էս որտեղի՞ց են խոսում: Մնացածը դու կռահիր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930