Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան․ «Մենք արտահերթ ընտրություններից չենք վախենում»

Հոկտեմբեր 10,2023 15:45

«Ինձ համար մեծագույն պատիվ է առաջին հերթին, որ Երեւան քաղաքում 32%-ից ավելի երեւանցիներ իրենց քվեն տվել են մեր ուժին, հավատացել են մեր ծրագրերին»,-այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսում հայտարարեց Երեւանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին՝ ձեզ համար պատի՞վ է «Դոգի»՝ Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» խմբակցության պասիվ աջակցությամբ քաղաքապետ ընտրվելը,  քանի որ եթե նրանք չմասնակցեին ավագանու նիստին, այս ընտրությունը տեղի չէր ունենա։

Ավինյանի խոսքով՝ երեւանցիներն իրենց ձայնը տվել են 5 քաղաքական ուժերի․ «Ամեն մի ուժ իր ձեւով իր դիրքորոշումները հայտնել է: Մի ուժ որոշել է, որ ուզում է բոյկոտել այս նիստը, մեկ այլ ուժ որոշել է, որ չի ուզում բոյկոտել այս նիստը: Մենք եւ «Հանրապետություն» խմբակցությունը որոշում ենք կայացրել, որ  միասին հուշագիր ենք ստորագրելու, իրականացնելու ենք Երեւանի կառավարումը, միասին ենք կիսելու պատասխանատվությունն՝ ի շահ Երեւանի եւ երեւանցիների։ Մնացած հարցերը պետք է տաք մնացած ուժերին»։

Ավինյանը վստահեցրեց․ «Մենք  արտահերթ ընտրություններից չենք վախենում, ուզում եմ սա մեկ անգամ եւս հատուկ շեշտել, որ այդտեղ մենք շատ մտահոգվելու բան չունենք:  Բայց հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, ԼՂ-ից տեղահանված հարյուր հազարավոր մարդկանց կացության խնդիրները, նրանց հետ կապված տարաբնույթ խնդիրները, որ  Երեւանի քաղաքապետարանը հիմա լուծում է, լուծել է ու լուծելու է, որքանով է տրամաբանական․․․ եւ ի՞նչ ենք պատկերացնում եւ ի՞նչ ենք ստանալու գալիք ընտրությունների արդյունքներով։ Մենք դրանից չենք խուսափում, բայց եւ այնպես, մենք ընդունում ենք երեւանցիներից ստացած քվեները եւ շարժվում ենք առաջ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031