Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարունակելու ենք մեր տարեցների համար արժանապատիվ կյանք ապահովել». Արտեմ Ասատրյան

Հոկտեմբեր 01,2016 12:10

Նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Ավագ սերնդի սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:

Հարգանք և խոնարհում Ձեր ավանդի, աշխատանքի և բարի խորհուրդների համար, որոնք ավագի իմաստությամբ փոխանցում եք սերունդներին:

Մեր օրերում շատ բան տեսած, պատերազմի թոհուբոհով անցած, զրկանքներ կրած, բայց միևնույն ժամանակ ապագայի հույսը վառ պահած ավագ սերնդին ոչնչով զարմացնել հնարավոր չէ: Բարեկեցիկ ծերություն և հոգատար վերաբերմունք, ահա այն բանաձևը, որն անհրաժեշտ է վաստակած հանգիստը հնարավորինս արժանավայել դարձնելու համար:

Որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, կարող եմ վստահեցնել, որ մեր ամենօրյա աշխատանքում մեծ դեր է հատկացվում տարեցների հիմնախնդիրների լուծմանն ուղղված առարկայական ծրագրերին: Մենք շարունակելու ենք տարբեր սոցիալական ծառայությունների միջոցով մեր տարեցների համար արժանապատիվ կյանք ապահովել և նպաստել հասարակական, սոցիալ-տնտեսական կյանքին նրանց ակտիվ մասնակցությանը:

Հավաստիացնում եմ, որ մենք ճիշտ ուղի ենք որդեգրել մեր առջև դրված նպատակներն իրագործելու համար և Ձեր բարի խորհուրդները, Ձեր փորձը կարևոր ուղեցույց են մեր ճանապարհին:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն և հավատ վաղվա օրվա հանդեպ:

01.10.2016թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31