Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահները սովորություն են դարձրել դիտորդների հաղորդած տվյալների համար ԶԼՄ-ներից պատասխան պահանջելը

Հոկտեմբեր 10,2016 15:39

Իրավապահ մարմինները շարունակում են «Առավոտի» կայքում հրապարակված հաղորդագրությունների համար պատասխան պահանջել մեզնից:

Միայն մի՝ «Համատարած ընտրախախտումներ Վանաձորում և Գյումրիում ընթացող ՏԻՄ ընտրություններին. Զեկույց» հրապարակման վերաբերյալ արդեն 6 գրություն ենք ստացել՝ 5-ը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից, 1-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունից:

Վերջինիս ավագ քննիչ Խ. Նազարյանը հոկտեմբերի 4-ին թվագրված պաշտոնական նամակով տեղեկացնում է. «02.10.2016թ. Շիրակի մարզի դատախազությունից թիվ 64/20-1/117-16 գրությամբ ուղարկվել է Aravot.am կայքէջում տպագրված «Համատարած ընտրախախտումներ Վանաձորում և Գյումրիում ընթացող ՏԻՄ ընտրությունների զեկույց» հոդվածի պատճեն այն մասին, որ թիվ 34/78 ընտրատեղամասում «Գյումրիի տուն-ինտերնատի» շահառուների քվեարկությունը սահմանված կարգի խախտմամբ է կազմակերպվել։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր։

police-doc-3Նախապատրաստված նյութերի անհրաժեշտությունից ելնելով խնդրվում է տրամադրել կայքում տեղ գտած վերը նշված ինֆորմացիայի աղբյուրը, հայտնել, թե կոնկրետ ինչ ընտրակարգ է խախտվել, կոնկրետ ում հետ է կապված եղել նշված դեպքը, հայտնել անուն ազգանուն և անձնագրային այլ տվյալներ, ինչպես նաև խնդրվում է տրամադրել նշված նյութին վերաբերող լրացուցիչ այլ տեղեկություններ»:

police-doc-7 police-doc-6 police-doc-5 police-doc-4 police-doc-2Իսկ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից փոխգնդապետ Ա. Մարտիրոսյանից ստացված 5 նամակները դրվագ առ դրվագ անդրադառնում են վերոհիշյալ հրապարակման մեջ նշված տարբեր փաստերին: Մի օրինակ. «Ձեր կայքէջում 02.10.2016թ. տպագրված «Համատարած ընտրախախտումներ Վանաձորում և Գյումրիում ընթացող ՏԻՄ ընտրություններին. զեկույց» հոդվածում նշված այն տեղեկության վերաբերյալ, որ Գյումրիի թիվ 34/13 ընտրատեղամասում՝ ՀՅԴ կուսակցության հանձնաժողովի անդամի կողմից կատարվել են քվեարկության մասնակիցներին հետևելու և այդ մասին նշումներ կատարելու վերաբերյալ գործողություններ՝ ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնում նախապատրաստվում են ստուգման նյութեր։

Ստուգման նյութերի ընթացքը լուծելու անհրաժեշտությունից ելնելով Ձեզ առաջարկվում է մեզ տրամադրել հիշյալ տեղեկության հիմք ծառայած աղբյուրը՝ հիշյալ տեղեկությունը հաստատող Ձեր մոտ առկա տեսանյութերը , ձայնագրությունները և այլ ապացույցներ»:

Այդպես էլ չենք կարողանում հասկանալ, թե ինչու են իրավապահները զուր ժամանակ վատնում նման գրագրության վրա, երբ նույն հրապարակման վերջում նշված է տեղեկատվության աղբյուրը: Զեկույցը ստորագրել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Գորիսի մամուլի ակումբը, Իրազեկ Քաղաքացիների Միավորումը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ու Մարտունու կանանց համայնքային խորհուրդը: Եվ նրանք էլ թերեւս կարող են պատասխանել «Առավոտին» ուղղված հարցադրումներին, թե ինչ ընտրակարգ է խախտվել կամ հայտնել լրացուցիչ այլ տեղեկություններ ու տրամադրել ապացույցներ:

Նշենք, որ սահմանադրական հանրաքվեից սկսած՝ իրավապահները սովորություն են դարձրել դիտորդների հաղորդած տվյալների համար ԶԼՄ-ներից պատասխան պահանջելը: Եվ չնայած պարբերաբար գրել ենք այն մասին, որ նամակները ճիշտ կլիներ ուղղել ստույգ հասցեատերերին՝ առավել արդյունավետ աշխատանքի համար, իրավապահները շարունակում են գործել նույն ոճով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31