Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մեղավոր չեմ, գնացեք Չարենցին ասեք»

Հոկտեմբեր 22,2016 21:52

Հոկտեմբերի 22-ին Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ հանդիպում Չարենցի թոռնուհի՝ Գոհար Չարենցի հետ: Հանդիպումը կրում էր «Կարմիր տան այսօրը» խորագիրը. կարմիր, քանի  որ մի անգամ, երբ Չարենցը տեսնում է այդ շինությունը, հիացած ասում է. «Օ՜, ինչ գեղեցիկ կարմիր շենք է, կուզեի այստեղ տուն ունենալ »: Եվ հետագայում՝ 1935 թվականին Չարենցին հատկացնում են ներկայիս տուն- թանգարանի շենքի վերին երեք սենյակը:

Թոռնուհին մեծ հիացմունքով էր խոսում Չարենցի  մասին և ափսոսանքով հայտնում, որ չի ունեցել պապ-թոռ հարաբերություններ.« Մայրս 2 տարեկան է եղել, երբ զրկվել է, և հորից, և մորից և նա ինձ նման Չարենցին ճանաչել է իր ստեղծագործություններից»: Բայց, այդուհանդերձ, Չարենցն իր ներկայությունը ունեցել է թուռնուհու կյանքում՝ սկսած դպրոցից, քանի որ այն կրում էր պապի անունը: Թեև աղոտ էր հիշում, բայց պատմեց մի զավեշտալի պատմություն .« Բոլորը հավաքվել էին դպրոցի բակում պահակը ոչ ոքի ներս չէր թողնում, իսկ մայրս շտապելով անցավ՝ նույնիսկ չնկատելով պահակին, ով մեր հետևից գոռում էր. այնպես ես քշում կարծես հորդ դպրոցը լինի, և միայն ծանոթները գիտեին, որ հենց այդպես էլ կար»:

gohar-charenc1

Չարենցը նրա հետ է եղել ամեն մի էտապում, նույնիսկ այն ժամանակ, երբ ամուսնացել է և ցանկացել է գնալ, Չարենցը նրան «թույլ չի տվել»: «Ինձ թույլ չէին տալիս երկրից գնալ և երբ հարցրի, թե ի՞նչն է պատճառը, պատասխանեցին, թե չեն կարող թույլ տալ, որ Չարենցի սերունդը դրսում ապրի»,-պատմում էր թոռնուհին:       Թեև նա երկրից դուրս եկավ ապրելով Եթովպիայում, ապա Հոլանդիայում, բայց ի վերջո 2011 թվականին վերադարձավ հայրենիք՝ Չարենցյան հայրենիք:                            Նա մեծ գոհունակությամբ էր խոսում ստացած ժառանգության մասին. «Մենք Չարենցից ժառանգել ենք առաջին հերթին արյունը , ապա ազնվությունն ու բարությունը,Արփիկը՝ մորաքույրս,  ժառանգել էր հախուռն բնավորությունը»:

Իր դեպքում նշում էր տարօրինակ հումորի զգացումը. «Այդ հումորը կարող է երբեմն անցնել սահմանը և լինել հատու, բայց ես մեղավոր չեմ, գնացեք Չարենցին ասեք»: Թոռնուհին պատմում էր, որ Չարենցի հետ Արփիկի կապը երկնային է եղել, սրա մասին է խոսում այն փաստը, որ նրան նվիրած ստեղծագործության տակ Չարենցը թվագրում է՝ 1933 թվական փետրվարի 12 և զարմանալիորեն Արփենիկը մահանում է հենց փետրվարի 12-ին:

Նելլի Թառփոշյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31