Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ անձանց արգելել են բանան ներկրել. ահազանգում է տնտեսագետը. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2016 17:40

Վերջին օրերին որոշ անձինք փորձել են բանան ներկրել Հայաստան, սակայն չի հաջողվել: «Նրանք, ովքեր բանան ներկրելու մենաշնորհ ունեն, ինչ-որ ձեւերով արգելել են»,-Կոմիտասի անվան պանթեոնում այսօր Կարեն Դեմիրճյանի հիշատակի արարողության ժամանակ լրագրողներին հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նա անուններ չհրապարակեց եւ կարծիք հայտնեց՝ չնայած մենաշնորհների դեմ պայքարի մասին վարչապետի հայտարարություններին, խաղի կանոնները չեն փոխվել եւ չեն փոխվելու. «Սամվել Ալեքսանյանի փոխարեն կգա Ալեքսան Սամվելյանը…քաղաքական որոշում չկա»: Տնտեսագետի տեղեկությունն առնչվում է միայն բանանի ներկրմանը, սակայն նա վստահեցրեց, որ այլ ոլորտներից էլ առաջիկայում ահազանգեր կստանա:

Վահագն Խաչատրյանը շարունակում է համոզմունք հայտնել, որ ձմռանը գազի գնի նվազում կլինի, որով կառավարությունն առաջիկա ԱԺ ընտրություններին ընդառաջ «նվեր» կանի հասարակությանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31