Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբերություն է դրվել մարդկանց միջեւ՝ հարուստ եւ աղքատ

Նոյեմբեր 05,2016 18:30

Տարբերություն է դրվել ըստ ներկայացված գործերի բնույթի

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 68 հոդվածի 7-րդ մասի մասին ինձ հիշեցրեցին խմբագրությանը դիմած Գագիկ Սարգսյանն ու Իրինա Եդիգարյանը:
Համաձայն նշյալի. «Ի թիվս այլ հանգամանքների, Սահմանադրական դատարանը պետք է հաշվի առնի նաեւ մարդու եւ քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման եւ պաշտպանության, ինչպես նաեւ Սահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը»:
Իսկ մեկ այլ՝ ՍԴՈ-652 որոշման համաձայն էլ. «Սահմանադրական դատավարության հիմնական սկզբունքներից մեկն էլ համարվում է գործի հանգամանքների ի պաշտոնե պարզելու սկզբունքը»: Հայաստանյան իրավապաշտպան միտքը հակված է ավելի ուշադրություն հրավիրելու քրեական, քաղաքացիական, վարչական դատարավությանն առնչվող գործերին, քան բուն՝ սահմանադրական դատավարությանը գործերին: Արդյունքում, ինչպես մեզ դիմած քաղաքացիներն էին փաստում, իրենց գործերը չի լսվել ՍԴ-ում, քանի որ աշխատակազմը դուրս գալով իր լիազորություններից, ինքն է տնօրինել իրենց դիմումների ճակատագիրը:

Գագիկ Սարգսյանը եւ Իրինա Եդիգարյանը դիմել էին ՀՀ սահմանադրական դատարան:
Գագիկ Սարգսյանի դիմումը ներկայումս գտնվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի մոտ:

ruzhing1

Զրուցակիցներիս մասին գրել եմ, երբ նրանց սեփականությունը օտարվեց հանուն պետական կարիքների:

«Տուն, բնակարան չունեմ: ՀՀ կառավարության որոշումների, իրավական ակտերի հետեւանքով չեմ ստանում նպաստ եւ կենսաթոշակ, աշխատանքի չեն ընդունում, խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի պարտավորագիրը, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ հոդվածները»,-ասում է Գ. Սարգսյանը, որը քնում է բաց երկնքի տակ, իսկ իր մասին էլ ՄԻԵԴ-ը թե հիշեցնում է, տեղեկանում է փոստային բաժանմունքներից:
Անձնագրում նրա հասցեն պահպանված է, բայց նա չի կարող մասնակցել ներպետական որեւէ ընտրական գործընթացի: Քաղաքացին կա եւ չկա: Քաղաքացին ապրում եւ չի ապրում:

Գ. Սարգսյանն ասում է, թե դիմել էր ՀՀ սահմանադրական դատարան 100 հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ գործի ընդունումը Սահմանադրական դատարան: Դատարանը իրավունք ուներ ՀՀ նախագահի հրամանի կատարման անհնարինության մասին որոշում կայացնելու:
Սահմանադրական դատարանը վերադարձրել է Գ. Սարգսյանի դիմումը:
«ՀՀ սահմանադրական դատարանը լիազորություն ունենալով գնահատելու վերջնական ակտերով գործերը, չի կատարել իր ֆունկցիան՝ իմ կողմից ներկայացված սխալները դատական վերջնական դատական ակտերի համաձայն: Մորս սպանության եւ սեփականությունը յուրացնելու գործով, խախտելով անվճար սեփականաշնորհման իրավական ակտը, յուրացվել է իմ ու մորս սեփականությունը: Սահմանադրական դատարան մուտք էի արել նաեւ այդ գործը, դատական վերջնական ակտի առկայությամբ: Տարօրինակ է, որ դատական վերջնական ակտը գնահատել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, որը պարտակել է հանցագործությունների շղթան, գնահատելու համար դատական վերջնական ակտերը, չունենալով նման լիազորություն»,-ասում է Գ. Սարգսյանը:

ruzhing2

Ըստ դիմումատուի. «Ինձ համար էական նշանակություն ունի ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից բաց թողնված ժամանակը, դատական վերջնական ակտը գնահատելուց հետո, որից հետո գործն ուղարկվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, տեղյակ պահելով նաեւ Ձեզ»:
Իրինա Եդիգարյանն էլ առաջին անգամ Սահմանադրական դատարան էր դիմել 2013թ. մայիսին՝ դարձյալ ձեռքի տակ ունենալով իր գործին առնչվող դատական ակտը:
Նա դիմել էր երկրորդ անգամ, եւ երբ Սահմանադրական դատարանը մերժել էր դիմումը վերցնել, հետեւել էր դիմումը. «Պայմանագրերի եւ օրենքների սահմանափակման միջոցով մեզ գցել եք փողոց: Ինձ համար տարբերություն չկա, թե որտե՞ղ է քննարկվելու իմ դիմումը, քանի որ իրավացի եմ ու ճիշտ: Խնդրում եմ ինձ պատասխանել, լսվելո՞ւ է իմ գործը, թե՞ նորից պիտի դիմեմ ՀՀ դատարաններ, վերջնական ակտը ստանալու, ՀՀ սահմանադրական դատարանում գործը քննարկելու համար»:

Իրինա Եդիգարյանը 2004թ. հոկտեմբերի 4-ի ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կատարողական թերթի համաձայն՝ Պուշկինի փողոցի բնակարանից վտարման դիմաց պետք է ստանար 12 800 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Փողոցում հայտնվելուց հետո այս վիճակին չհամակերպվելով՝ մահացավ Եդիգարյանի քույրը, այդպես էլ չստանալով իրենց՝ պետկարիքների անվան տակ վերցված սեփական տան գումարը:
Մինչ օրս թե Սարգսյանը, թե Եդիգարյանը չգիտեն, թե ինչ վիճակում են իրենց իրերը, որոնք ի պահ էին տրվել ԴԱՀԿ ծառայությանը: Հիշեցնեմ, որ ԴԱՀԿ-ն վտարումն իրականացրել է 2004թ. հոկտեմբերի 6-ին, ինչպես Եդիգարյանն է ասում, «Դրանով ԴԱՀԿ-ն թույլ չտվեց բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարանի եւ ԾԻԳ-ի որոշումները՝ ըստ «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ԾԻԳ-ի հայցի՝ ընդդեմ մեզ»:

«ԴԱՀԿ ծառայության բռնի գործողություններից քույրս՝ Նոռա Եդիգարյանը հայտնվեց մահամերձ վիճակում: Այդ վիճակում ԴԱՀԿ-ն մեզ վտարեց փողոց, առանց պայմանագիր կնքելու, առանց փոխհատուցման 12 800 դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի»,-ասում է Ի. Եդիգարյանը, որի գործը նույնպես ուղարկվել է Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդ՝ Մարդու իրավունքների հանձնակատարին:

Մի հայ կին, բարեխիղճ սեփականատեր էլ «հանուն պետության կարիքների» մնացել է անտուն, փողոցում: Մինչեւ երբ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարները՝ հեղինակի

«Առավոտ»

04.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Այսինքն ,,հանուն պետության կարիքների,, տրորվում եւ ունեզրկվում են նրանք, որոնց պաշտպանելու եւ ծառայելու համար էլ հենց ստեղծված է այդ ,,պետություն,, կոչվողը՝ ըստ համենայնի: Նման պատմությունները վաղուց եզակի չեն, ուստի ստացվում է որ ՀՀ – ն մի վայր է, որտեղ ծառաները փաստացի կարող են սիստեմատիկորեն ու անպատիժ բռնաբարել ու ոչնչացնել իրենց տերերին? Այս պարագայում ինչ է մնում անելու մարդուս՝ փախչել – փրկվելուց բացի, եթե անձամբ ունակ չես քեզ անիրավողների արյունը թափելու: Ես գերադասեցի փախչել … խոստովանում եմ, արյուն սիրող չեմ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930