Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի ծաղկով գարուն չի գա». Հրաչ Բերբերյանը՝ վարչապետի մասին

Նոյեմբեր 06,2016 13:42

Վարչապետ Կարեն Կարապետյանը ուրբաթ Գորիսում հանդիպում էր  ունեցել Սյունիքի մարզի համայնքի ղեկավարների հետ: Վարչապետը նրանց հետ զրույցի ընթացքում անդրադառնալով գյուղատնտեսության խնդիրներին՝ նշել է, որ պետությունը պետք է օգնի հաջողակ և ներուժ ունեցող ֆերմերներին, որպեսզի մյուսները, տեսնելով այդ ամենը,  փորձեն հասնել նրանց: «Մեր առաջին թիրախն աշխատատեղն է, առաջին թիրախն՝ աշխատող մարդուն օգնելը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Այս հանդիպման մասին Aravot.am-ը զրուցեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի հետ. «Վարչապետը իրոք նպատակ ունի մեր տնտեսությունը ոտքի հանել, բայց թե ինչ եղանակով դա կանի՝ դեռ պարզ չէ, քանի որ ծրագիրը շատ հակիրճ է: Գյուղատնտեսությունը կես էջ էր կազմում, որտեղ գրված էր կստեղծվեն ծրագրեր ծրագրերի կատարման համար: Մի քիչ պարզ չէր, համենայն դեպս, որ ցանկությունը կա, շատ լավ է, մնում է՝ կատարի: Մենք բազմիցս ծրագրեր եք ունեցել, որոնք ինչպես ասում են, մնացել են թղթի վրա: Սա կախված կլինի վարչապետի բարի կամքից, որը կարծում եմ, որ կա, դեռ կասկածի առիթ չունեմ, բայց այստեղ կա նաեւ թիմային հարցը՝ ում հետ է այդ ծրագրերն իրականացնում: Եթե պետք է անի նրանց հետ, ում մենք ենք այսօր տեսնում, իր համար մի քիչ շատ ծանր է լինելու»:

Հրաչ Բերբերյանը հավելեց, որ գյուղատնտեսությունը բիզնես է, եւ եթե այն շահութաբեր չէ, բնականաբար, այն արդյունավետ չէ. «Մենք պետք է հասկանաք՝ երկիրը ուր ենք տանում, որ ուղղությամբ ենք տանում, խորը վերլուծություններ են պետք: Համենայն դեպս, ծրագիրը կատարելու համար գյուղ առ գյուղ պետք է հստակ հասկանան՝ երկիրը ուր ենք տանում: Այսինքն՝ պետք է նայենք մեր ներքին շուկան, արտաքին շուկան, դրսի պահանջարկը, որը շատ բարդ բան է՝ պետք է խորը մասնագետ լինես, որ խոր վերլուծություն անես: Մի կողմից պետք է զարկ տալ պահածոյագործությանը, մյուս կողմից՝ տոմատի մածուկի արտադրությունը վերականգնել, տարբեր ուղղություններ կան, բայց դրա համար այլ միջոցառումներ կան: Պետք է խորը մասնագիտական հմտություններ ունենաս նույն անասնապահությունում, այսօր մեր գյուղացիներին չակերտավոր մասնագետներ խորհուրդ են տալիս կովերը մորթել, քանի որ 2000 լիտր կաթ է տալիս: Ա՜յ տխմար, կովկասյան որոշ տեղեր միշտ էլ 2000 լիտր կաթ է տվել, ոչ ավել: Մեկ էլ խաչասերումով կարող ենք ստանալ հիբրիդներ, որոնք որ  մինչեւ 3000 լիտր բարելավում կարող են անել: Այսինքն՝ պետք է փորձ ունենաս, հասկանաս, թե երկիրը ուր ես տանում»:

Հրաչ Բերբերյանը հավելեց, որ երկու ձեռքով ողջունում է վարչապետի ցանկությունները, ուղղակի այն գործիքները, ոռնոցով պետք է դրանք իրականացնի, իր կարծիքով՝ նրա ձեռքերում չեն. «Ուղղակի մի ծաղկով գարուն չի գալիս: Կառավարությունում թարմ-թարմ մարդիկ են պետք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930