Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Դեկտեմբեր 23,2016 17:50

 Դեկտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական օգնության գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս Մանգասարյանը «Սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերը» թեմայով զեկուցում ներկայացրեց: Նա նշեց, որ այս տարի Հայաստան տեղափոխված սիրիահայերի 150 ընտանիքի ավելի քան 7,5 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերվել, 800 հազար դոլար հատկացվել է Սիրիայում դպրոցների վերականգնման, սոցիալական աջակցությանը և այլ խնդիրների լուծմանը:

Զեկուցողը հավելեց, որՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական օգնության գրասենյակը 1 միլիոն դոլար է նվիրաբերել Արցախին: Իսկ 80 միլիոն դրամ հատկացվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների և հաշմանդամների ընտանիքներին:

Նախարարը շնորհակալություն հայտնեց հոգևոր կառույցներին, հատկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ցուցաբերած օգնության և աջակցության համար:

9

ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանն զեկույցում անդրադարձավ կազմակերպության կատարած աշխատանքներին և նախատեսվող ծրագրերին:  Նա նշեց, որ ՀԲԸՄ շտապ օգնության 1 միլիոնանոց հիմնադրամն այսօր արդեն հատել է 4 միլիոն դոլարի սահմանագիծը: Խոսելով սիրիահայ ուսանողների ուսումնավարձերի հատուցման մասին՝ զեկուցողը նշեց, որ հաջորդ տարի դրանք կավելանա 26 տոկոսով:

Պատասխանելով «Արևելք» պարբերականի խմբագիր Սագօ Արեանի հարցին՝ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը նշեց որ սիրիահայերին հատկացված 250 միլիոն դոլարի մեկ երրորդը ՀԲԸՄ-ն ուղղել է Հալեպում սոցիալական և վերականգնման աջակցության ծրագրերին:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը ներկայացրեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2017 թվականի աշխատանքային ծրագրի նախագիծը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը ներկայացրեց իրավիճակը Սիրիայում: Նա շեշտեց, որ թեև սիրիական կառավարությունը պաշտոնապես հայտարարել է Հալեպի ազատագրման մասին, բայց սա միայն սկիզբն է: Ընդհանուր միջազգային արձագանքները միանշանակ չեն, վերջին 3 օրվա ընթացքում ՄԱԿ-ը 2 բանաձև է ընդունել՝ Սիրիայում մարդու իրավունքների վիճակի և վայրագությունների հետազոտման վերաբերյալ:

3

Հայաստանում սիրիահայերի ներգաղթի և ինտեգրման 2017-2020թթ. ռազմավարության նախագծի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Հայաստանում սիրիահայերի աջակցության և ինտեգրման աշխատանքները համակարգող քարտուղարության հրավիրյալ մասնագետ Նարինե Կարինյանը:

Ամփոփելով նիստը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ  համակարգված, բարեխիղճ աշխատանքը, շնորհակալություն հայտնեց բոլոր կառույցներին և կազմակերպություններին համագործակցության համար: Նա շնորհավորեց բոլորի գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը և հավելեց. «Թող Նարեկացու «Բարի միտք, բարի խոսք, բարի գործ» խոսքերը դառնան 2017 թվականի նշանաբանը: Մաղթում եմ, որ Նոր տարում մեր ժողովուրդը ունենա բարի խոսք և բոլոր ցանկությունները հաղթանակով և բարի գործերով ավարտվեն»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031