Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն շնորհակալ է Հովիկ Աբրահամյանին՝ երկար տարիների աշխատանքի համար

Փետրվար 02,2017 22:10

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստում քննարկվել է խորհրդի կազմից ազատել իրենց նախկին գործընկերներին, որոնք դիմում էին գրել կուսակցությունից դուրս գալու դիմում էին գրել:

«Հովիկ Աբրահամյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արարատի նախկին մարզպետ Ռուբեն Աբրահամյանին եւ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանին: Քննարկել ենք նաեւ ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր, քննարկվում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագիրը, այն ավարտական փուլում է, քննարկվել են նաեւ կազմակերպչական հարցեր»,- ասաց պարոն Շարմազանովը:

Անդրադառնալով այսօր Արարատի մարզի երեք գյուղապետերի ներկայացրած դիմումներին, որոնք նույնպես կուսակցությունից դուրս գալու դիմում էին ներկայացրել՝ ասաց. «Ամեն մարդ ինքն է որոշում, ազատ է անդամակցել այս կամ այն կուսակցությանը, դա նրանց իրավունքն է: Մեր կուսակցությունում ե՛ւ արտահոսք, ե՛ւ ներհոսք կա, բայց անհամաչափ, որովհետեւ ներհոսքն ավելի մեծ է: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին երկար տարիների միասնական աշխատանքի համար, այդ թվում պարոն Աբրահամյանին, իրենք են իրենց ճակատագիրը որոշել, մենք հարգանքով ենք վերաբերում իրենց որոշմանը: Մենք մեր ճանապարհն ունենք, իրենք ընտրել են իրենց ճանապարհը, խնդիր չկա, մեկնաբանելու բան չեմ տեսնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728