Լրահոս
Օրվա լրահոսը

2009 թ.-ին Նարեկ Սարգսյանն է առաջարկել Ջերմուկը «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքին կապող ճանապարհի կառուցման ծրագրում ներառել

Փետրվար 24,2017 15:00
jermuk

Քաղաքաշինական կոմիտեն պատասխանում է

Արձագանքելով «Առավոտ» օրաթերթի փետրվարի 18-ի համարում, ապա նաեւ՝ առցանց «Առավոտ»-ում զետեղված «10 տարի ուշացած հետազոտություն» հրապարակմանը՝ Քաղաքաշինության պետական կոմիտեից պատասխանում են:

«Ս/թ փետրվարի 8-ին մամուլի ասուլիսի ընթացքում Ն. Սարգսյանն անդրադարձել է ՀՀ քաղաքաշինության պետկոմիտեում մշակված՝ Վայոց ձորի Ջերմուկ քաղաքային համայնքը «Հյուսիս-hարավ» ճանապարհային միջանցքին կապող նոր ճանապարհի կառուցման ծրագրին՝ նշելով, որ Ջերմուկը փակուղային վիճակում է գտնվում, իսկ առաջարկվող նախագիծը, տրանսպորտային, ճանապարհային խնդիրներ լուծելով, միաժամանակ խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար: Հարց է ծագում՝ այստեղ ի՞նչը դուր չի եկել «Առավոտ»-ին: Գաղափա՞րը, թե՞ այն, որ առաջարկողը Նարեկ Սարգսյանն է: Լրագրողը մեղադրում է Սարգսյանին, թե՝ ի՞նչ է, նա 10 տարի առաջ չգիտե՞ր, որ Ջերմուկը փակուղային վիճակում է: Նույն անհեթեթ տրամաբանությամբ՝ եթե այսօր Աշտարակում մի նոր ծրագիր իրականացնելու առաջարկ արվի, կարելի է հեղինակին մեղադրե՞լ, ասելով՝ մի՞թե 10-15 տարի առաջ չգիտեիք, որ դա անհրաժեշտ է, ինչո՞ւ այն ժամանակ չեք արել:

Սակայն ստիպված ենք հիասթափեցնել Ձեզ, քանի որ դեռ 2009թ. հենց ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է առաջարկել Ջերմուկը «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքին կապող ճանապարհի կառուցման ծրագիրը ներառել ՀՀ կառավարության 2010թ. փետրվարի 11-ի N103-Ն «ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքային հատակագծման նախագիծը (Ջերմուկի նոր օդանավակայանի տարածքի ներառմամբ) հաստատելու մասին» որոշման մեջ:
Ընդ որում, այդ որոշմամբ ոչ միայն խնդրո առարկա ճանապարհն էր նախատեսված, այլեւ բազմաթիվ մեծ եւ փոքր ճանապարհներ, որոնց իրականացման համար միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ:

Պետք չէ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ քաղաքաշինական փաստաթղթեր եւ ծրագրեր կյանքի կոչելը մի բան է, դրանք իրականացնելը՝ բոլորովին այլ: Այս համատեքստում արժե հիշել, որ Հյուսիսային պողոտան անցյալ դարասկզբին էլ են ցանկացել կառուցել, 40-60-ականներին էլ, 70-80-ականներին էլ, բայց կառուցվեց անկախ Հայաստանում՝ 2002-2007թթ.: Դե ուրեմն, ըստ «Առավոտ»-ի տրամաբանության, եկեք մեղադրենք 40-ականներից մինչեւ 2000-ականները բոլոր իշխանություններին այն չիրականացնելու համար: Ամեն ծրագիր ունի իր ժամանակը: Ջերմուկը «Հյուսիս-հարավ»-ին կապող նոր ճանապարհի վերաբերյալ ծրագիր-առաջարկն այսօր Կոմիտեի կողմից կրկին արվում է, քանի որ տվյալ տարածքում արտադրական գոտու հետ կապված կոնկրետ ֆինանսական ներդրումը տեսանելի է»:

 

Հարգանքով՝
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ»

23,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728