Լրահոս
Օրվա լրահոսը

Մ-2 միջպետական ճանապարհից Ջերմուկ տանող հատվածը երթևեկելի է. քարերը հեռացվել են

Մարտ 15,2024 13:34

Մարտի 15-ին, ժամը 09։57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակ է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի փակ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն։

Փրկարարները, պարեկային ծառայության և «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները համատեղ իրականացրել են քարերի հեռացման աշխատանքներ․ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է:

ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031