Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյանը՝ իշխանություններին. «Ո՞վ է բռնել ձեր ձեռքը, որ ինչ-որ բան փոխեք»

Մարտ 12,2017 23:34

Մարտի 12-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ցուցակի եւ  Տավուշի մարզի տարածքային ցուցակի թեկնածուները հանդիպումներ ունեցան Տավուշի մարզի ընտրողների հետ: Հանդիպումներին մասնակցում էին «Ազատ դեմոկրատներ»  կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը և ուրիշներ:

Կուսակցության համապետական ցուցակը ղեկավարող, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ծագումով Տավուշի մարզից Խաչատուր Քոքոբելյանը Նոյեմբերյան քաղաքում ասաց, որ Ազգային ժողովը աշխատատեղ ապահովելու տեղ  չէ, այն երկրի համար  կարեւորագույն  օրենքներ ընդունելու համար է:

Նա, դրվատելով կուսակցության համապետական ցուցակում ընդգրկված, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ  Ոսկեվան գյուղից սերված Ստյոպա Սաֆարյանին, ասաց .«Յուրաքանչյուր նոյեմբերյանցի պետք է հպարտանա պարոն Սաֆարյանով եւ թիկունք լինի լինի նրան, ով երբեք չի ընկրկել որեւիցե քաղաքացու քաղաքացիական  եւ իրավական իրավունքները պաշտպանելով» եւ հավելեց. «Երեկ ես էլ հեռուստատեսությամբ մի պահ նկատեցի,որ վարչապետը հայտարարում է, որ  ամեն առավոտ ամեն  մեկս ինչ-որ բան փոխենք: Մի հարցնող լինի ո՞վ է բռնել ձեր ձեռքը, որ ինչ-որ բան փոխեք»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031