Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանցի գրողը «սյուրպրիզ արեց» վարչապետին

Մարտ 19,2017 14:30

Մարտի 18-ի երեկոյան Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տանը բնակչության հետ վարչապետ Կարեն Կարապետյանի, նախարարներ Վիգեն Սարգսյանի, Արփինե Հովհաննիսյանի նախընտրական հանդիպումը սովորականից տարբերվում էր:

Բեմի վրա միայն Կ. Կարապետյանն էր, ողջ հանդիպումն անցավ հարց ու պատասխանի միջոցով: Նոյեմբերյանցի գրող, գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը վարչապետին հարց տվողների մեջ էր:

 

Նա այնուհետեւ իր խոսքերով՝ «սյուրպրիզ արեց» վարչապետին` ասելով, որ վերջինս վաստակել է իր ընկեր կոչվելու իրավունքը ու նրան նվիրեց, ասմունքեց իր «Կյանքն անտառ  է մի հին» բանաստեղծությունը: Դահլիճը  ծափահարություններով ընդունեց անակնկալը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031