Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը` Սամվել Բաբայանի ձերբակալության մասին. «ՕՐՕ-ն կփորձի այս ամենը քաղաքական շոու դարձնել»

Մարտ 23,2017 11:16

«Բոլոր սոցիոլոգիական հարցումները խոսում են այն մասին, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ընդդիմության հատվածի ֆավորիտը չէ: Ասինքն, այն քաղաքական ուժը չէ, որի շատ ծանր շնչառությունը իշխող ՀՀԿ-ն իր թիկունքում զգում է: Հասկանալով, որ ակնհայտորեն Սամվել Բաբայանի ձերբակալությունը կարող էին կապել ՕՐՕ-ի հետ`բացարձակապես անտրամաբանական է զուտ քաղաքական նկատառումներով որեւէ քայլ կատարել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը:

Սա նրա պատասխանն է երեկ, Սամվել Բաբայանի ձերբակալության առիթով հնչած այն կարծիքներին, որ դա զուտ քաղաքական ենթատեքստ ունի:

Խոսրով Հարությունյանն ասում է նաեւ, որ ինքը որեւէ հիմք, համենայնդեպս չունի ԱԱԾ-ի հաղորդագրությանը չվստահելու: «Իհարկե, նույն ՕՐՕ-ն այս ամենը քաղաքական շոու դարձնելով`կփորձի դիվիդենտներ շահել: Չեմ կարծում, որ կստացվի»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ինքը ձեռնպահ կմնա որեւէ մեկնաբանությունից. «Հետաքննություն է գնում, ինչպես հասկանում եմ, ամեն ինչի համար կան իրեղեն ապացույցներ: Տեսնենք`ի՞նչ արդյունքներ կարձանագրի նախաքննությունը»:

Հարցին`այսինքն, հակված եք այն վարկածին, որ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» էր նախապատրաստում, մեր զրուցակիցն ասաց, որ ինքը մեկնաբանություններ չի անում, ընդամենը փաստում է. «Փորձ է արվել հանրապետության տարածք մտցնել զենիթահրթիռային կայան`անլեգալ, մաքսանենգ ճանապարհով: Եթե այդ զենքի մուտքը հանրապետության տարածք, նպատակ ուներ օգնել մեր զինված ուժերին, ապա այդ ծրագիրը չէր կարող այդ կերպ իրականացվել: Ամբողջական պատկերը` նախաքննությունը ցույց կտա: Եկեք առաջ չընկնենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031