Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում է, որ իր ասած տարբերակն իրագործելի չէ». Սերգեյ Մինասյան (Տեսանյութ)

Մարտ 30,2017 12:08

«Մադրիդյան սկզբունքներն այս պահին իրագործելի չեն: Հայկական կողմն ավելի քիչ, իսկ ադրբեջանական կողմը՝ գրեթե մերժողաբար են մոտենում: Այս համատեքստում դրանք իրագործելի չեն»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին  հարցազրույցին, որում նա պնդում էր Արցախյան հակամարտության հանգուցալուծման փոխզիջումային տարբերակի՝ «Մադրիդյան սկզբունքների» իրագործման անհրաժեշտությունը, ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Տեր-Պետրոսյանի ասածն ավելի շատ հռետորիկա էր, նա փորձում էր արդարացնել 98 թ.-ի վիճակը: Շատ լավ հասկանում է, որ իր ասած տարբերակն իրագործելի չէ, որովհետեւ սահմանի այն կողմում վստահելի գործընկեր չէ: Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել Մադրիդյան սկզբունքները»,-համոզմունք հայտնեց Սերգեյ Մինասյանը:

Ըստ քաղաքագետի՝ կարեւոր չէ, թե առաջին նախագահն ինչ դրույթներ է առաջ քաշում. «Դա նախընտրական մոտեցում էր, որի նպատակն էր՝ տարբերվել մնացած բոլոր քաղաքական ուժերից»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031