Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի պարսկական «Վերին մզկիթում»-ում իրականացվում են հնագիտական պեղումներ 

Մարտ 31,2017 16:55

Շուշիում գտնվող իրանական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում մարտի 21-ից իրականացվում են հնագիտական պեղումներ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, հնագիտական արշավախմբի ղեկավար Նժդեհ Երանյանն ասել է, որ պեղումները մոտավոր տևելու են մեկ ամիս:

«Այս մզկիթը կառուցվել է 1883 թվականին՝ իրանցի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով։ Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմաերկրագիտական թանգարանի: Այդ ուսումնասիրությունները թույլ են տալու ավելի ճիշտ կատարել հուշարձանի վերականգնման աշխատանքը: Պեղումների արդյունքում հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել մզկիթի պատմական միջավայրի մասին»,- ասել է Ն. Երանյանը և ընդգծել, որ օտարների պատմամշակութային ժառանգության պահպանության նկատմամբ արցախցիների դրսևորած հոգատար վերաբերմունքի մասին է վկայում նաև այն իրողությունը, որ Շուշիի իրանական «Վերին մզկիթն» արդեն մեկ անգամ վերականգնվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031