Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը դժվարությամբ ելավ տանիքին. նրան չխանգարեցին անգամ փշալարերը. (Տեսանյութ)

Ապրիլ 26,2017 17:53

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի Ավագանու ընտրություններին մասնակցող «ԵԼՔ» դաշինքի թեկնածուներն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեցին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Շրջելով Զաքարիա Քանաքեռցու անվան փողոցի բակերով՝ նրանք թերթոններ բաժանեցին իրենց հիմնականում պաշտգամբներից հետեւող քաղաքացիներին:

Որոշներն էլ տեսնելով բարձրախոսով իրենց ողջունող «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ ժպտում էին ու ձեռքով անում:

Ավանդաբար, Նիկոլ Փաշինյանը քարոզեց տանիքների վրայից, մի դեպքում էլ դժվարությամբ բարձրացավ ավտոտնակի տանիքին:

Առանձնատների բնակիչներին էլ դիմեց բարձրախոսով՝ ձեռքով «ճեղքելով» փշալարերի պատնեշը:

Փաշինյանը շարունակեց վստահեցնել. «Տարոն Մարգարյանի հուսահատության գազելներից եւ մահվան լիֆտերից ելք գտնելու համար մայիսի 14-ին՝ գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, ընտրեք «ԵԼՔ» դաշինքին»:

Ի դեպ, փողոցներից մեկը հատելիս «ԵԼՔ» դաշինքի անդամները ճանապարհը զիջեցին այդպիսի մի «հուսահատության գազելի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930