Լրահոս
Օրվա լրահոսը

Վարշավայում կայացել է «Խոստումը» ֆիլմի պաշտոնական ցուցադրությունը

Ապրիլ 26,2017 19:35

Ապրիլի 25-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Լեհաստանում գործող Հայկական հիմնադրամը, «Մոնոլիտ ֆիլմ» ընկերությունը Վարշավայի կենտրոնում գտնվող «Ատլանտիկ» կինոթատրոնում կազմակերպել էին «Խոստումը» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական ցուցադրություն, որին մասնակցում էին Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, այլ դիվանագետներ, հոգևորականներ, հեղինակավոր քաղաքական, մշակութային գործիչներ, Լեհաստանի տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն:

Ֆիլմի ցուցադրության ավարտից հետո Լեհաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպություններին ցուցադրության կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար: Դեսպան Ղազարյանը նշեց, որ այս ֆիլմն իր գեղարվեստական մեծ արժեքից բացի ունի նաև այլ կարևոր առաքելություն` իրազեկել ամբողջ աշխարհին Հայոց ցեղասպանության ճշմարիտ պատմության մասին:

Ելույթներով հանդես են եկել նաև Լեհաստանի Հայկական հիմնադրամի փոխնախագահ Մաչեյ Բոհոսևիչը և «Մոնոլիտ ֆիլմ» ընկերության նախագահ Մարիուշ Լուկոմսին: Վերջինս հայտնել է, որ իրենց ընկերությունը 2017 թվականի մայիսի 5-ից կազմակերպելու է «Խոստումը» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը Լեհաստանի բոլոր խոշոր քաղաքների հայտնի կինոթատրոններում, իսկ գործընկեր կազմակերպությունների միջոցով այն կիրականացվի նաև եվրոպական այլ երկրներում:

Լեհաստանում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930