Լրահոս
Օրվա լրահոսը

Մուայ թայի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը

Ապրիլ 27,2017 23:20

Արեւելյան այս մարտարվեստը Հայաստանում տարածում է ստանում: Մուայ թայով զբաղվում են ոչ միայն սիրողական մակարդակով: Հայ մարզիկները որոշակի հաջողություններ են արձանագրել միջազգային ասպարեզներում եւ այդ արդյունքները մտադիր են զարգացնել:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է մայիսի 3-ից 12-ը Մինսկում կայանալիք աշխարհի սիրողական առաջնությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը: Նա տեղեկացրեց, որ մեր երկիրը ներկայանալու է չորս մարզիկով:

«Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Գոռ Նազարյանը, Ալբերտ Ամիրջանյանը ու եւ երկու մարզիկ Արցախից: Նրանք հանդես կգան «A» եւ «B» խմբերում: Տղաները շատ լավ են պատրաստված: Հիմա ուսումնամարզական հավաք ենք անցկացնում Ռուսաստանի թիմի հետ: Այս օրերին Գոռ Գեւորգյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի անդամ Արմեն Գրիգորյանը Բեյրութում մասնակցում է պրոֆեսիոնալ մրցաշարի: Նրա հետ մեծ հույսեր ենք կապում»,-ասաց Բրուտյանը:

Այսուհետեւ, Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու է Ռուսաստանի դրոշի ներքո Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի տիտղոս նվաճած Ալբերտ Ամիրջանյանը: Մարզիկը իրեն ընձեռված հնարավորությունը մեծ պատիվ է համարում: «Հույս ունեմ, որ այս տարի աշխարհի չեմպիոն կդառնամ արդեն Հայաստանի դրոշի ներքո», – նշեց Ամիրջանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930